Երեխա ունեցող տղամարդիկ ավելի երջանիկ ենDoctors.am-ը գրում է.

Ի տարբերություն երեխա չունեցող տղամարդկանց` երեխա ունեցող տղամարդիկ ավելի երջանիկ են: Համապատասխան ուսումնասիրությունն անցկացրել է Սոնյա Լյուբոմիրսկան Կալիֆորնիայի համալսարանից:

Երեք ուսումնասիրությունների ընթացքում նա ուսումնասիրել է երեք խումբ՝ բաղկացած 7000, 329 ու 186 կամավորներից: Առաջին խմբի օրինակի վրա գիտնականը գնահատել է դրական հույզերը: Այստեղ հայրերն առաջ էին անցնում: 

Երկրորդ խմբի հուզական վիճակը չափվում էր օրվա տարբեր ժամերին: Հայրերն ավելի շատ էին խոսում լավ տրամադրությունից: Իսկ կամավորների վերջին խումբը ներկայացնում էր հաշվետվություն իրենց ամենօրյա հուզական վիճակի մասին: Հայրերը կրկին առաջինն էին:

Բոստոնի քոլեջի անկախ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ հայրերի, ովքեր մնում են տանն ու չեն աշխատում, նման դրվածքը դուր է գալիս: Ընդհանուր առմամբ,  ընտանիքը դրանից  շահում է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել