1in.am-ը գրում է.
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մեկ տարով՝ մինչև 2014-ի օգոստոսի 31-ը երկարացրել է Լիբանանում միջազգային կազմակերպության խաղաղապահների մանդատը: Միաձայն ընդունված համապատասխան բանաձևում ԱԽ 15 անդամ երկրները հայտարարել են մերձավորարևելյան այդ երկրի տարածքային ամբողջականությանն ու քաղաքական անկախությանը վճռականորեն աջակցելու մասին՝ հայտնում է ITAR-TASS-ը:
Փաստաթղթում ընդգծվում է Լիբանանի հարավում բուֆերային գոտում մարտական գործողությունների դադարեցման ռեժիմի վերահսկման կարևորությունը և, այսպես կոչված, «կապույտ գիծը» խախտելու անթույլատրելիությունը: Դրանով այն առանձնանում է Իսրայելից:
ԱԽ անդամները Իսրայելի իշխանություններին նաև կոչ են արել արագացնել բանակի դուրսբերումը Գաջարա բնակավայրի հյուսիսային մասից, որտեղով անցնում է այդ գիծը:
Հիշեցնենք, որ 2006 թվականի օգոստոսին ԱԽ-ն ընդունել է 1701 բանաձևը՝ Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև մարտական գործողությունները դադարեցնելու մասին: Ներկայում խաղաղապահական կազմը բաղկացած է 40 երկրի 10.6 հազար զինծառայողից: