Գերմանական աղջիկների միությունն իր անդամներին պատրաստում էր մայրության, տնայնագործության և պատերազմի: Ամենամյա շքերթներին նրանք հագնում էին կապույտ ծովային շրջազգեստ, ճերմակ վերնաշապիկ և դարչնագույն բաճկոն: Երբ լրանում էր նրանց 17 տարին, նրանք կարող էին անդամագրվել «Հավատ և գեղեցկություն» կազմակերպությանը, որը նրանց պատրաստում էր ապագա ամուսնության համար: Չէր ողջունվում աղջիկների հղիությունը մինչև ամուսնությունը. երեխան պիտի սաղմնավորվեր ընտանիքում: Ցանկացած գայթակղողի, ով էլ որ լիներ, գերմանուհին ուներ հստակ և անողոք մի պատասխան` «Ես գերմանացի’ աղջիկ եմ»: Գերմանացի աղջիկներն իրենց համարում էին դժբախտ այն առումով, որ, քանզի տղա չէին ծնվել, չէին կարող իրենց կյանքը զոհաբերել հայրենիքին:
Ա. Պեպանյան, Կոնսերվատիվ հեղափոխություն
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/a.pepanyan/posts/10202179559594393?notif_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



