Aysor.am-ը գրում է.

Թե´ ավելորդ քաշը, թե´ քաշի պակասը կարող են վատ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա:
Ավելորդ քաշը, ճարպակալումը նպաստում են շատ հիվանդությունների, օրինակ՝ սրտանոթային հիվանդությունների, շաքարախտի, լեղապարկի հիվանդությունների զարգացմանը։ Մյուս կողմից, նորմայից ցածր քաշը նույնպես ցանկալի չէ։ Դա կարող է որևէ հիվանդության կամ թերսնման նշան լինել, այսինքն՝ վկայել այն մասին, որ մարմինը չի ստանում բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։

Նորմալ քաշի որոշման Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) կողմից առաջարկված բանաձևը.

Կանանց համար

Նորմալ քաշ = 50 + (հասակ – 150) 0,32 + (տարիք – 21) ։5
Օրինակ՝ 165 սմ հասակ ունեցող 25 տարեկան կինը պիտի կշռի.
50 + (165 – 150) 0,32 + (25 – 21) ։ 5 = 55,6
Այսինքն՝ մոտ 56 կգ։

Տղամարդկանց համար

Նորմալ քաշ = 50 + (հասակ – 150) 0,75 + (տարիք – 21) : 5
Օրինակ՝ 175 սմ հասակ ունեցող 30 տարեկան տղամարդու նորմալ քաշը պիտի լինի.
50+(175–150)0,75+(30–23)։5=70,55
Այսինքն՝ մոտ 71 կգ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել