Ալիևն Ադրբեջանի ազգային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայերիս որպես թշնամի է պիտակավորել ու անդրադառնալով Արցախում օրերս տեղի ունեցած բախումներին՝ կատարվածն անվանել է «հայկական կողմի հերթական ռազմական սադրանք»՝ ավելացելով՝ ոչ ոք չի կարող խանգարել ու կանգնեցնել իրենց:

Ալիևի հայտարարություններն ուշագրավ են այն առումով, որ դրանք, փասորեն, հնչում են Բայրամովի այն հայտարարւթյունից հետո, որ Ադրբեջանը պատրաստվում է Նախիջևանի հետ կապվել Իրանի տարածքով:

Հարց է առաջանում՝ ո՞վ է Իլհամի թիրախում, եթե բացառում ենք այն, որ այդպիսին կարող է նկատվել Նիկոլը. ինչո՞ւ թիրախավորել մեկին, ով բացարձակապես չի դիմադրում ու թրաշը երեսին՝ հանձնում է այն, ինչ Իլհամն է ուզում:

Կա՛մ Իլհամը ներքին լսարանին է հաճոյանում՝ փորձելով պահպանել հաղթողի իմիջը, կա՛մ անուղղակիորեն հայտարարում, որ դեռ անելիք ունեն ու կանգ չեն առնելու: Հարց է՝ կանգ չեն առնելու Արցախո՞ւմ, թե՞ Սյունիքը ճեղքելու հարցում՝ նկատի ունենալով այն, որ Բայրամովի հայտնի հայտարարությունը շատ փորձագետեր ձևական են համարում՝ ադրբեջանցիների իրական մտայնությունները կոծկող:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը, անդրադառնալով Ռաիսի-Նիկոլ վերջին հեռախոսազրույցին, հայտարարել է, որ Իրանը «ցանկացած գնով» պահպանելու է Հայաստանի հետ ունեցած ցամաքային սահմանի անձեռնմխելիությունը: Ակնհայտ է, որ եթե Իրանը չտեսներ սպառնալիք, «ցանկացած գին» արտահայտությունը տեղ չէր գտնի իրանցի պաշտոնյայի խոսքում: Միաժամանակ Իրանից հնչում են նախազգուշական հայտարարություններ՝ Թուրքիային՝ կրակի հետ չխաղալու ու տեռորսիտների հետ խաղեր չտալու և այլն:

Ամեն դեպքում Իլհամի հայտարարությունները ևս մեկ անգամ փաստում են, որ հայ-ադրբեջանական կամ հայ-թուրքական խաղաղության մասին խոսելը ոչ միայն վաղաժամ է, այլև նման մթնոլորտի պարագայում՝ ուղղակի անբարոյականություն:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել