Թուրք-ադրբեջանական հայասպանների հետ «Խաղաղության դարաշրջան»-ի մասին երազողներին մեծ բարևներ է ուղարկում Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մեվլութ Չավուշօղլուն և կոչ է անում հանկարծ «չշեղվել» Հայսաստանի և Արցախի ինքնոչնչացման գործընթացից։
Չավուշօղլուն բառացի ասել է․ «Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը մշտապես համաձայցարել է և համաձայնացնելու է եղբայրական Ադրբեջանի հետ և այս կոնտեքստում Թուրքիան պնդում է ,որ Ադրբեջանի քայլերը հայկական ուղղությամբ «ազնիվ են»։ Ուստի հորդորում եմ հայկական կողմին հանկարծ չշեղվել»․․․մեջբերման ավարտ
...
Պարզապես հիշեցնեմ հայկական ազգանուններով որոշ թրքասեր մարդկանց, որ Ադրբեջանն «ազնիվ» անում է ամեն ինչ, որ շուտափույթ հայաթափի Արցախը, զուգահեռ «ազնվաբար» շարունակի զավթել Հայաստանի ինքիշխան տարածքները, հետո միայն «ազնիվ» մղումներով ճեղքի Սյունիքը և ցամաքով միավորվի Թուրքիայի հետ (սակայն այս պարագայում փառք Աստծո իրանցիները մեզանից ավելի շատ են կռիվ տալիս Սյունիքի անձեռնմխելիության համար) և իհարկե Ալիեւը չափազանց ազնիվ է, երբ հայտարարում է, որ Երևանը կամ Տավուշը պետք է գրավի։
Նենց որ, Հայաստանում առայժմ բնակվող թրքասեր և ադրբեջանամետ թևի ոչ հարգելի ներկայացուցիչներ` հանկարծ «չշեղվեք, թե չե կարող է ձեր բարեկամ թուրքերը բարկանան։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/pfbid02fwneqqQKc8hDkKhjtzs4A44AYMeDP5idS73t4QuaTGoUaqvtrX3j93d3gSsVQqQNl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել