Երեկ` օգոստոսի 29-ին, Հայ-ռուսական սլովոնական համալսարանի դահլիճում հավաքվել էին երգչուհի Սիրուշոյի երգարվեստի սիրահարները:
Սիրուշոյի երկրպագուների ակումբը կազմակերպել էր միջոցառում-համերգ, որի ընթացքում քիչ թե շատ արդեն հայտնի երգիչ-երգչուհիներ սեփական մատուցմամբ կատարում էին Սիրուշոյի երգացանկից արդեն սիրված ու հայտնի երգեր:
Մասնակիցները ջանք ու եռանդ չէին խնայել լավ պատրաստվելու համար: Շատ բուռն ընդունվեց Սիրուշոյի <<Պռեգոմեշ>> երգը, որի ընթացքում դահլիճում ներկաները երգում էին և պարում:
Իսկ ինքը՝ Սիրուշոն, հիացած էր մասնակիցների թե ձայնային տվյալերով և թե պատրաստվածությամբ: Համերգի ավարտին երգչուհին որոշեց ևս անակնկալ մատուցել իր երկրպագուներին ու երգեց <<Անցյալից>> երգը, որը տարածում էր գտել համացանցում:
<<Ես ուրախ եմ, որ կան այսպիսի տաղանդավոր երիտասարդներ: Շնորհակալ եմ, դուք երգում էիք ոչ թե միայն ինձ համար, այլ այստեղ հավաքված մարդկանց համար>>,- նշեց երգչուհին և ավելացրեց. << Ես յուրաքանչյուր երգի հետ մի պատմություն ունեմ, այնպես որ դուք ինձ իմ կյանքը հիշեցրիք>>:
Շարունակությունը՝ այստեղ