Doctors.am-ը գրում է.
Գիտնականները հայտնաբերել են մի այնպիսի գեն, որի ուսումնասիրությունը կարող է բացատրել, թե ինչու որոշ մարդիկ ծերանում են ավելի արագ, քան մյուսները:
Հետազոտությունների ընթացքում հայտնաբերվել է ԴՆԹ-ի մեկ օղակ, որն ակնհայտորեն ազդում էր ծերացման գործընթացի վրա:
Դանիացի գիտնականներն արդեն մի քանի անգամ անդրադարձել էին ծերացման խնդրին: Այդ ժամանակ ծերանալու միտումը նրանք կապել էին քրոմոսոմների ծայրում գտնվող տելոմերների` "կենսաբանական ժամերի" երկարության հետ:
Նրանք կարծում էին, որ եթե տելոմերները կարճ են, ապա մարդու մոտ առաջանում են տարիքային հիվանդություններ, եթե երկար են, ապա` ոչ:
Այս բոլոր բացահայտումները մի կողմից հետագայում թույլ կտան մարդկանց մոտ տարիքային հիվանդությունների առաջացման հավանականությունը պարզելու համար թեստեր իրականացնել, իսկ մեկ այլ կողմից` հնարավորություն կտան ստեղծել այնպիսի դեղամիջոց, որը կերկարացի տելոմերները` այդպիսով իսկ կանգնեցնելով թե՛ արտաքին, թե՛ ներքին ծերացումը: