1in.am-ը գրում է.
Հանրահայտ ամերիկացի երգչուհի Ֆերգին լույս աշխարհ է բերել առաջնեկին: Black Eyed Peas խմբի 38-ամյա մասնակիցը որդի է ունեցել: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Նորածինը կշռում է 3.5 կգ: Նրան անվանել են Ակքսել Ջեք Դյուամել: Նորածնի հայրը 40-ամյա Ջոշ Դյուամելն է: Զույգն ամուսնացել է 2009 թվականին:
Հիշեցնենք, որ Ֆերգին մի քանի տարի առաջ ճանաչվել է ԱՄՆ-ի ամենաոճային կինը:
Նյութի աղբյուր՝ http://www.1in.am/arm/more_entertainment_210276.html
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել