Նիկոլ Արցախատուի անձնական սպասարկու լուսավոր Էդմոնն անադրադառնալով Բերձորի, Աղավնոյի և Սուսի ազերիներին հանձնելուն հայտարարել է. «Եթե ինչ-որ մեկի մարմինը սառեցված է եղել, նոր է հետ եկել, բացատրում եմ՝ մենք պարտվել ենք»... Կանխավ ասեմ, որ պարտված լինելը՝ կապիտուլյացիայի ենթարկվելն է... Նիկոլ Անհողի սույն պրիմիտիվ սպասարկուն մտածում է, որ բոլորը Նիկոլին երկրպագողների պես կարճ հիշողություն ունեն և չեն հիշում, թե ինչպես սույն թվականի ապրիլի վերջերին նա հայտարարություններ էր անում, թե՝ «Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կապիտուլյացիա չէ․ Փաշինյանի ԱԺ ելույթում հանցակազմ չկա» և «Անդադար պնդելը, թե Հայաստանը կապիտուլացվել է, դա միանշանակ բխում է թշնամի պետության շահերից»... Ստացվում է, կապիտուլյանտ Նիկոլին սպասարկող Էդմոնը հասկացել է, որ մենք պարտվել ենք, երբ հողատու քայլիստները ու դրանց արցախյան սպասարկուները պատրաստվում են թուրքերին հանձնել Բերձորն ու Աղավնոն... Հիմա հարց է առաջանում՝ «Նիկոլի Էդմոնի մարմինը սառած էր , նոր է հետ եկե՞լ, դրանով թշնամի պետության շահերից բխող քայլե՞ր է անում, թե այսպիսի իրարամերժ հայտարարություններ անելով ու մանիպուլյացիաների միջոցով շարունակում է պաշտպանել իր հողատու տիրոջը»... Նիկոլի Ալենի կողմից քաղաքական տրյապկա անվանված, իսկ քայլիստ Սասունի կողմից ծեծված լուսավոր Էդմոնը չի անաչու՞մ, որ Նիկոլ Անհողին սպասարկելով նույնիսկ «քաղաքական տրյապկա»-ից էլ ավելի ցածր կարգավիճակում է արդեն...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել