Մինչ թուրք բարձրաստիճան պաշտոնյաները, թուրքական պետությունն առհասարակ շարունակում են շանտաժի ենթարկել Հայաստաին, տարբեր դիվանագիտական ու ոչ դիվանագիտական ձևակերպումներով սպառնալ Հայաստանի անվտանգությանը, տարածաշրջանում նոր պատերազմ հրահրման փորձեր անել, արևմտյան տարբեր տրամաչափի չինովնիկներ դարձել են Էրողանի ջատագովն ու դատապաշտպանը:

Մասնավորապես՝ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդը հայտարարել է, որ Թուրքիան նպաստում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ ընդգծելով, որ ԵԱՀԿ համար չափազանց կարևոր է այս հարցում շահագրգիռ կողմերի միջև տարվող աշխատանքը։ Եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան ընգծել է հացահատիկային համաձայնագրի հետ կապված Անկարայի գործադրած ջանքերի կարևորությունը՝ դրվատելով դրանք, ինչպես նաև հույս հայտնել, որ թուրքական դիվանագիտությունը կարող է նպաստել միջազգային դիտորդներին Ուկրաինայից անվտանգ տարհանմանը։

Այսպիսով՝ ստանում ենք հետևյալ պատկերը՝ եվրոպացիները, աչք փակելով Էրղոանի՝ կովկասյան ճակատում որդեգրած խիստ ապակառուցողական կեցվածքի վրա (ոչ միայն), Թուրքիայի միջոցով փորձում են կարգավորել իրենց հուզող հարցերը՝ Անկարայի լոյալության դիմաց արձակելով նրա ձեռքերը:

Օրինակ՝ հարց է առաջանում, թե այդ ինչպե՞ս է Թուքիան նպաստում հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանը, եթե ամեն անգամ ընդգծում է Արցախը կտոր-կտոր կլանող Ադրբեջանին անվերապահ աջակցություն ցուցաբերելու մասին կամ շանտաժի ենթարկում Հայաստանին ասենք նույն «Զանգեզուրի միջանցքի» խնդրով, է՛լ չասած 44-օրյա պետարզմում բռնած դիրքի մասին, որը ոչ ոք կարգին չդատապարտեց էլ: Իսկ գուցե Էրդողանն այդ հարցում բնավ ինքնագլուխ չէ՞, ու հենց Արևմուտքն է, որ շանտաժի է ենթարկում ՌԴ դաշնակից Հայաստանին՝ ստանալու ասենք «Թյուրքական միջանցք» կոչվածը՝ նկատի ունենալով դրա՝ անգլիական պրոյեկտ լինելու հանգամանքը:

Արևմուտքի պլանը արցունքի պես պարզ է. նրանք չարքերին էլ կգովերգեն, միայն թե լուծեն Անդրիովկասում ռուսական ազդեցության չեզոքացման հարցը:

Էրդողանից էլ մեծ չա՞րք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել