Օգոստոսի 9-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով ժամանել է Թուրքիա։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Ալիևին և նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, դիմավորել են Թուրքիայի երիտասարդության և սպորտի նախարար Մեհմեդ Քասապօղլուն, Կոնիայի նահանգապետ Վահդեթթին Օզքանը և այլ պաշտոնյաներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել