Չինաստանի զգուշավոր խաղը՝ Կովկասում

Ստացվել է Չինաստանի արձագանքը՝ Անդրկովկասում ստեղծված ճգնաժամային իրավիճակի ու հայ-ադրբեջանական հնարավոր պատերազմի վերաբերյալ: Չինացիները Հայաստանին և Ադրբեջանին կոչ են արել խուսափել տարածաշրջանում իրավիճակի սրումից, հույս հայտնել, որ երկու կողմերն էլ կպահպանեն հրադադարի պայմանավորվածությունները և կխուսափեն իրավիճակի հետագա լարումից՝ ընդգծելով՝ երկու հանրապետություններն էլ բարեկամական են Չինաստանի համար:

Չինաստանի շուրջ մթնոլորտը հետզհետե շիկանում է: Փելոսիի այցը՝ Թայվան, կարելի է ասել, նոր, վտանգավոր միջավայր է գեներացրել աշխարհին տիրելու հայտ ներկայացրած Ասիական գիգանտի շուրջ, ու չնայած իրականություն չդարձան ամենավատ կանխատեսումները՝ Փելոսիի այցի հետևանքների վերաբերյալ, բայց ակնհայտ է, որ Թայվանը տեղի ունեցածը հեշտ չի մարսելու. Չինաստանը, օրինակ, որոշում է կայացրել Թայվանին անթաքույց ուղերձ պարունակող զորավարժությունների երկարաձգման մասին, իսկ ԱՄՆ-ն արդեն հասցրել է բացասաբար արտահայտվել չինական հակաթայվանական քայլերի մասին:

Չինաստանի հայտարարությունը կովկասյան իրավիճակի մասին կարելի է գնահատել որպես հավասարահեռ, դրական երանգներով աչքի ընկնող հայտարարություն: Դրանից բխում է, որ Պեկինը շահագրգռված չէ նոր պայթյունով, և որ եթե նույնիսկ այդ պայթյունը տեղի ունենա, ապա Պեկինը կպահպանի առավելագույն չեզոքություն. հայերն էլ, ադրբեջանցիներն էլ Պեկինի համար կարևոր են:

Պեկինի այսբովանդակ հայտարարւոթյունը կարևոր է ոչ միայն տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական ու աշխարհաքաղաքական իրավիճակի կոնտեքստում, այլև՝ հայ-չինական սասանված հարաբերությունների. նկատի ունենալով, որ Նիկոլի գլխավորությամբ Հայասանը ոչ վաղ անցյալում միացել էր հակաչինական ալյանսին՝ Պեկինի հայտարարությունը մեզ համար պետք է դրական համարել, քանի որ Չինաստանը դեռ շարունակում է Հայաստանի մեջ տեսնել բարեկամի, այլ ոչ թե հակառակը,և սա այն դեպքում, երբ Հայաստանը կարծես առավելապես սկսել է հարել հնդկական առանցքին՝ նույնիսկ չվարանելով զինվել հնդկական արտադրության զինատեսակներով:

Միաժամանակ պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը Չինասանի համար կարևոր երկիր է դիտարկվում. այդ երկրում չինացիները ռեալ տնտեսական գործունեություն են ծավալում, նեդրումներ ունեն կատարած և կարծես հակված են՝ հավատալու «Զանգեզուրի միջանցքի» մասին թուրքական հեքիաթներին: Չնայած դրան, սակայն, միջանցքի վերաբերյալ Չինաստանը անվիճելիորեն հստակ դիրքորոշում հայտնելուց կարծես թե դեռևս մնում է ձեռնպահ՝ թերևս նկատի առնելով նաև այդ հարցում Իրանի ունեցած դիրքորոշումը: Տարածաշրջանում մեծ պայթյուն թույլ չտալու մասին Պեկինի հայտարարությունը, բնականբար, բխում է առաջին հեթին Իրանի ու ՌԴ շահերից, իսկ պատերազմի բռնկման դեպքում կարող է անկանխատսելի իրավիճակ առաջանալ նաև Չինաստանի համար՝ նրա համար դեռևս անհայտ հետաևնքներով:

Այլ հարց, թե որքանո՞վ Չինաստանի այսօրինակ հայտարարությունը, որտեղ Պեկինը փորձել է հնարավորինս հավասարակշռված կեցվածք դրսևորել՝ հավասարության նշան դնելով ագրեսորի ու զոհի միջև, կստիպի թուրքերին չգնալ արկածախնդրության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել