Չինաստանն արդեն 3-րդ օրն է` անցկացնում է մասշտաբային զորավարժություններ, որի շրջանակում Թայվանի ուղղությամբ ուղարկել է 20 ինքնաթիռ և 14 ռազմանավ: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նշվում է, որ Պեկինն ուղարկել է չորս J-11 և J-16 կործանիչներ, տասը Սու-30 ինքնաթիռ, ինչպես նաև Y-20 ծանր ռազմատրանսպորտային և Y-8 ինքնաթիռ։

Իր հերթին Թայպեյը կազմակերպել է օդային վերահսկողություն՝ դիտարկելու իրավիճակը: Նշվում է, որ տեղակայվել են նաև զենիթահրթիռային համակարգեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել