
Doctors.am-ը գրում է.
Անքնությունը, էկրանի առջև երկարատև աշխատանքր, ժամեր շարունակ րնթերցանությունր, ինչպես նաև զորավոր արևն ու հողմը վնասում և չափազանց հոգնեցնում են մեր աչքերը։
Մեղմ բժշկությամբ՝ թրջոցների կամ մերսումների միջոցով, կարելի է դարմանել դրանք։ Հոգնած, կարմրած, ուռած և ասեղի պես ծակծկող աչքերի լավագույն դարմանը ծաղիկների կոկոններից կամ խոտերից պատրաստված (ջրի մեջ եռացված) թուրմով թրջոցներն են։
Եթե օրվա ընթացքում կամ երեկոյան որևէ տաք խմիչք եք պատրաստել, պահեք այդ հեղուկից և գոլ վիճակում բամբակյա թրջոցներ դրեք կոպերի վրա, թողեք 10 րոպե և վստահ եղեք, որ Ձեր աչքերը լիովին կհանգստանան։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



