Մարդ ինչքան պետք է միամիտ ու դյուրահավատ լինի, որ իր ապրածն ու տեսածը (թեկուզ բավականին թերացումներով) մի կողմ դնի և կուրորեն հավատա նրանց, ովքեր տարիներով, դրսից ներդրված երկու կոպեկի դիմաց, անխնա սևացնում ու ավերում էին այն ամենը, ինչ ստեղծվել էր ծանր ու դաժան մաքառումների գնով և հանուն որի հազարավոր հայորդիներ տվել են ամենաթանկը՝ իրենց կյանքը...
Մարդ ինչքան պետք է անինքնասեր, շահամոլ ու եսակենտրոն լինի, որ իր իսկ ձեռքով տարիներ շարունակ ստեղծածն ու կառուցածը հիմնահատակ քանդող անհայրենիք ստահակներին այս ամենից հետո շարունակի հավատալ...
Նայում եմ տարիներ առաջ կատարված այս լուսանկարին և ապշում, թե մարդ ինչքան պետք է սեփական անցյալն ատի, որ ունակ լինի հրաժարվել այն ամենից, որով ժամանակին և՜ անհաղթ էր, և՜ հպարտ...
Հ.գ.-Առջևում սեպտեմբերն է՝ հայկական անկախ պետականությունների ստեղծման ամիսը: Տարիներ առաջ՝ այս օրերին, մենք զբաղված էինք տոնական զորահանդեսների նախապատրաստությամբ... Այսօր չգիտենք, թե ինչ է լինելու սեպտեմբերի 2-ին, իսկ սեպտեմբերի 21-ին արդեն հայտնի է՝ երգելու է Սպիտակցի Հայկոն...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02XfogVzavsEVGnR552SRYmzZW4e1ZRctkdofnhDkmDkTK3xACrgV3shvpautVAG4Hl&id=100012180459090
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել