1in.am-ը գրում է.

Տղամարդիկ ավելի հակված են սիրավեպեր ունենալու, որովհետև նրանք ուժեղ սեռական իմպուլսներ են ունենում՝ պնդում են Օսթինում Տեխասի համալսարանի գիտնականները: 
Նրանք հաղորդել են, որ չնայած կանայք ու տղամարդիկ նույն հնարավորություններն ունեն գայթակղությանը դիմադրելու համար, տղամարդիկ ավելի հաճախ են սիրավեպեր սկսում: Դա բացատրվում է նրանով, որ տղամարդիկ ավելի ուժեղ ցանկություն են զգում: 
Երկու հետազոտությունների ընթացքում գիտնականները խնդրել են տղամարդկանց հաղորդել իրենց իմպուլսների մասին, երբ նրանք իրական կյանքում կնոջ հանդեպ ձգողականություն են զգում, բայց զսպում են իրենց ցանկությունները, քանի որ կին կամ զուգընկերուհի ունեն: 
Այդ փորձին մասնակցել է 218 ամերիկացի, որոնցից 70-ը տղամարդիկ են, իսկ 148-ը՝ կանայք: Մասնակիցների միջին տարիքը կազմել է 32 տարի՝ հաղորդում է Pacific Standard-ը:
Թեստի արդյունքները ցույց են տվել, որ տղամարդիկ ավելի հաճախ են ենթարկվում գայթակղության, և գլխավոր պատճառն իմպուլսի ուժգնությունն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել