Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ։ Այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։ Հեռախոսազրույցի ընթացքում Թուրքիայի արտգործնախարարը մտահոգություն է հայտնել Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Ադրբեջանի Հանրապետության դեսպանատան շենքի վրա հարձակման կապակցությամբ։

Ջեյհուն Բայրամովը դեպքի վերաբերյալ մանրամասն տեղեկացրել է թուրքական կողմին։ Չավուշօղլուն մտահոգություն է հայտնել կատարվածի վերաբերյալ և դատապարտել տեղի ունեցածը։

Լոնդոնում մի խումբ ակտիվիստներ օգոստոսի 4-ին հարձակվել են Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանատան շենքի վրա։ Ադրբեջանական աղբյուրների փոխանցմամբ’ հարձակվողները եղել են «Մահդիի ծառաների միություն» կոչվող շիա մահմեդական կազմակերպության անդամներ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել