Վերջերս հաճախ եմ լսում «ստեղծված իրավիճակում մեզ պետք է միավորվել, համախմբվել» միտքը, որն առավել էնտուզիազմով տարածում ու առաջ են մղում այս իշխանության լատենտ կողմնակիցները:
Անվիճելի է, որ ճգնաժամային իրավիճակում պետք է միավորվել ու համախմբվել, կոնսոլիդացնել ուժերն ու ռեսուրսները, մեկ բռունցք դառնալ ու հաղթել:
Բայց ! ! !
Ինչի՞ շուրջ միավորվել. նպատակի ու գաղափարի, թե՞ անձի ու իշխանության:
Կարծում եմ, երկրորդ կարծիք լինել չի կարող, որ միավորումը պետք է տեղի ունենա նպատակի ու գաղափարի շուրջ, իսկ անձը կամ ուժը, իր բնույթվ ու էությամբ պետք է առավելագույնս արտացոլի այդ նպատակը, լինի գաղափարի նվիրյալ, իր խոսքում ու գործում կտրուկ, անհաշտ ու վճռական:
Հիմա փորձենք հասկանալ. ի՞նչ նպատակ ու գաղափարական հենք ունի այս իշխանությունը և հնարավոր է՞ միավորում նրա շուրջ:
2018թ-ից սկսած այս իշխանությունը պառակտում է հասարակությունը՝ սերմանելով դասակարգային թշնամություն ու ատելություն միմյանց նկատմամբ: Նրանց համար թուրքն ու ադրբեջանցին հարմար գործընկեր են, իսկ թուրքին ու ադրբեջանցուն ծնկի բերած, պատմական հաղթանակ կերտած մարդիկ թշնամի, ում պետք է օր առաջ ոչնչացնել թե՛ ֆիզիկապես, թե՜ բարոյապես:
Հիմա սրանց հետ այս նպատակի շուրջ կարելի է՞ միավորվել:
Այո, բայց եթե իհարկե ցեղասպան ու ահաբեկիչ թուրքին ու ադրբեջանցուն համարես բարեկամ ու գործընկեր:
Այս իշխանության կողմից 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում ու հետո հայրենիքի դավաճանության արդեն հաստատված դրվագները վկայում են այն մասին, որ այս իշխանության նպատակն է հազարավոր զոհերի գնով հանձնել Արցախը, կազմաքանդել Հայկական բանակը, թշնամուն նվիրել Հայաստանի ինքնիշխան տարածքները:
Հնարավոր է՞ միավորվել այս նպատակի, գաղափարի և դա իրացնող իշխանության շուրջ:
Այո, եթե դու թրքասեր ես, անցել ես թշնամու կողմը, հայրենիքի դավաճան ես ու ընդունում ես հայասպանությունը:
Այս իշխանությունը, հռչակելով «խաղաղության դարաշրջան», կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները, կազմաքանդում է ներքին և արտաքին անվտանգության, դատաիրավական ու կրթական համակարգերը:
Կարելի է՞ միավորվել ու համախմբվել այս նպատակի ու գաղափարի շուրջ:
Այո, եթե դու համաձայն ես ու ընդունում ես Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները ու դրանք իրագործելու համար պատրաս ես կատարել նրանց հրամաններն ու ցուցումները:
Այս իշխանությունը որոշել է հայատյց ու հայասպան թուրքի ու ադրբեջանցու համար Հայաստանը դարձնել проходной двор, հրահանգում է ապահովել նրանց անարգել մուտքը Հայաստան ու երաշխավորում հայատյաց ու հայասպան ահաբեկիչների անվտանգությունը:
Կարելի է՞ միավորվել ու համախմբվել այս նպատակի ու դա իրացնող իշխանության շուրջ:
Այո, եթե դու ատում ես Հային ու Հայաստանը, տենչում ես Հայի մահն ու Հայաստանի կործանումը:
Սա կարդալով, հասկանալով ու գիտակցելով, յուրաքանչյուր Հայ մարդ թող ինքը որոշի. պատրաստ է՞ միավորվել ու համախմբվել նշված նպատակներն ու գաղափարներն իրագործող իշխանության ու նրա առաջնորդի շուրջ:
Ես իմ անունից ասում եմ, որ Ո՛Չ, Ո՛Չ ու կրկին Ո՛Չ, պատրաստ չեմ, չեմ ընդունում, մերժում եմ ու բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու եմ սրա ու սրանց դեմ . . .
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid09AkC26mCShvTm7BFzvHTncxPSckXLeyZ816yNYnoL7nVojJdZB4JUkWLUku81kspl&id=100067147093559
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել