Շիա այս հոգևորականը հետևում է ծայրահեղ աջակողմյան հայացքներ և մեծ ազդեցություն ունեցող իրանա-իրաքյան այաթոլլահ և ընդօրինակման աղբյուր Սադեղ ալ-Շիրազիին, որը գաղափարական ու հոգևոր հայրն է նաև Եվրոպայում և հատկապես Մեծ Բրիտանիայում ակտիվորեն գործող «Շիրազիյյուն» («Շիրազիականներ») ցանցի։
Դեսպանատան գրավման կադրերում երևացող կապույտ դրոշները հենց «Մահդիի սպասավորների միության» խորհրդանիշն են, իսկ գործողությունն, ամենայն հավանականությամբ, իրականացվել է ի պատասխան Բաքվի բռնապետի կողմից այս օրերին Ադրբեջանի շիաների նկատմամբ գործադրվող բռնաճնշումների։
———-
Իմամ Մահդին կամ Ժամանակի իմամը շիայական տասներկուերորդ թաքուցյալ իմամն է, որին շիաները համարում են փրկիչ։
Նյութի աղբյուր՝ https://t.me/vardan_voskanyan/368
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել