Կառավարության նիստում իր ելույթի մի զգալի հատված Նիկոլը նվիրել է Արդբեջան-Նախիջևան ցամաքային կապի թեմային՝ հերթով թվարկելով այն տեղանքների, աշխարհագրական վայրերի անվանումները, որոնցով ադրբեջանցիները կարող են հատել հայաստանյան սահմանն ու հասնել Նախիջևան: Նիկոլը նկատել է, որ այդ Ադրբեջանն է, որ չի օգտվում իրենց տված հնարավորություններից ու այսքան ժամանակ չի էլ փորձել:

Նիկոլի ասածը թերևս մեկն է. Երևանը հրաժարվում է Ադրբեջանին տալ միջանցքի կարգավիճակ ունեցող որևիցե ճանապարհ՝ միաժամանակ շեշտելով, որ շահագրգիռ է տարածաշրջանում կոմունիկացիաների բացման գաղափարով, ավելին՝ այդ կոմունիկացիաներն առավելապես բխում են Հայաստանի, քան նույնիսկ թուրքերի շահերից:

Պետք է հասկանալ, որ Նիկոլի խոսքերում իրականում արտահայտվում է ոչ թե ՔՊ դիրքորշումը, այլ Հայաստանի ռազմավարական դաշնակցի ու հարավային բարեկամ Իրանի տեսակետները՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Նիկոլին ուղղակի ստիպել են առնվազը հանրային խոսքում դադարել պաշտպանել թուրքական շահերը, ինչին Նիկոլը ստիպված համաձայնել է:

Իրականում Նիկոլը մանևրելու տեղ քիչ ունի. առանց այն էլ նրան երկրի ներսում հիմնավորապես կասկածում ու մեղադրում են պետական շահերը թուրքին ծախելու համար: Հիմա նույն կասկածներն են ի հայտ եկել, մասնավորապես, Իրանում. իրանցի վաստակաշատ դիվանագետի վերջին սկանդալային հարցազրույցում հստակորեն ընդգծվել էր Նիկոլի՝ ներթափանցած գործակալ լինելու հանգամանքը: Հիմա Նիկոլը ստիպված պետք է իրենից քերի-մաքրի այդ մեղադրանքը: Դրանով է պայմանավորված Նիկոլի կեցվածքը. «Զանգեզուրի միջանցք» կոչվող պրոյեկտի հեղինակների ջրաղացին է՛լ իբր ջուր չի լցնում ու հայտարարում է միմիայն հայկական վերահսկողութամբ ճանապարհների տրամադրման պատրաստակամության մասին:

Այսպիսով՝ Նիկոլը առերևութաբար «ձեռնոց է նետում» Թուրքիային ու Ադրբեջանին՝ միևնույն ժամանակ, սակայն, գոծուն քայլեր չանելով հայկական ԶՈւ հզորացման, վերազինման համար: Ինչո՞ւ: Մեկ պարզ պատճառով. զենքի ուժով «Զանգեզուրի միջանցքի» բացումը թուրքերի համար հեշտացնում է՝ Հայաստանը զոհասեղանին դնելով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել