Հայաստանի իրականությունը այսօր հետևյալն է. կարծիքները, վերլուծությունները, քննարկումները,որոնք ուղղված են երկրում ինչ-որ բան փոխելուն, հստակ ասում են մի բան. երկրում իրավիճակը պայթյունավտանգ է ու այդպիսի իրավիճակից դուրս գալու միակ բանալին նիկոլի հեռացումն է իշխանության ղեկից։ Գլխավոր բանակցողի փոփոխությամբ միայն հնարավոր կլինի ուղղել մեր մեջքը և դիվանագիտական դաշտում անել այնպիսի վերադասավորումներ,որի արդյունքում կշահեն և՛ Հայաստանը, և՛ Արցախը։
Այս ամենը հասարակությանը ներկայացնելուց առաջ պետք է երկար մտածել ու հասկանալ, թե ովքեր են այն մարդիկ, ովքեր լսում ու չեն կիսում ձեր կարծիքը, ովքեր են այն լսարանում, ում համար դուք խոսում եք։
Հայաստանում կա մարդկանց երեք տիպ.
1. Առաջին խմբում մարդիկ են,ովքեր շատ լավ պատկերացնում են իրավիճակը, նրանց պետք չեն վերլուծություններ կամ կանխատեսումներ , այս մարդկանց համար պետք չէ վերլուծական կարծիք հայտնել, նրանք ռեալ գնահատում են իրավիճակը։
2. Երկրորդ խմբում մարդիկ են,ովքեր համաձայն են նիկոլ փաշինյանի վարած քաղաքականության ու ցանկացած քայլի հետ, այդ քայլերը տանում են երկիրը կործանման ու անկման, այս մարդիկ Արցախը տեսնում են Ադրբեջանի կազմում ու այդպիսով նաև նպաստում են նիկոլի դավադիր ծրագրերի իրականացմանը։ Այս խմբում ընդգրկված են մարդիկ, որոնց համար բոլորը սխալ են, բոլորը՝ բացի նիկոլից։
3. Եվ երրորդ խմբում մարդիկ են, որոնց համար միևնույնն է թե ինչ է կատարվում իրենց շուրջը, անտարբեր լսարարանն է , ովքեր միշտ պատճառներ են գտնում պայքարին այս կամ այն ձևով չմասնակցելու համար և պատճառաբանությունը հետևյալն է. իրենց քաղաքականությունը չի հետաքրքրում կամ դրանով չեն զբաղվում, փաստարկներով ու հակափաստարկներով լի մոտեցումներ են առաջ քաշում, չգիտակցելով, որ այս ամենը ինչ տեղի է ունենում, ազգային անվտանգային լուրջ խնդիրների առաջ է մեզ կանգնեցրել։
Հ.Գ. Անկախ ցանկացած կանխատեսումից մի բան հստակ է ՝ նիկոլի օրոք այն մարդիկ,ովքեր այս ամենը համարում են աթոռակռիվ, ականատես են լինելու այնպիսի իրավիճակի ,երբ պարզապես աթոռ դնելու տեղ չի լինելու:
Սա է մերօրյա ողջ իրականությունը:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid0K1uz642Vp9oKqee7NVzEzMWoeEPgY9hXeyu9wh8EAL9qsHazS74TPyP3NT43vCqVl&id=100009109110029
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել