Այսօր կառավարության նիստի ժամանակ կապիտուլյանտ Նիկոլը հայտարարեց, որ Հայաստանը բաց է ադրբեջանցիների համար, ովքեր ցանկանում են Ադրբեջանից գնալ Նախիջևան և որպես տարանցիկ բնակավայր նշեց Վարդենիսը...
Պարզվում է` վարդենիսցիները դժգոհ են Նիկոլ Անհողի այս որոշումից և հոխորտում են, թե «Նիկոլն ո՞վ եղավ, որ իրենց փոխարեն նման որոշումներ կայացնի»...
Իյա, իրո՞ք չգիտեք, թե Նիկոլ Արցախատուն ո՞վ է...
Պարզաբանեմ հարգելի վարդենիսցիների համար... Նիկոլ Անհողն այն մարդն է, ում ղեկավարած քաղաքական ուժը՝ ՔՊ-ն ԱԺ վերջին արտահերթ ընտրությունների ժամանակ՝ 2021 թ-ի հունիսի 20-ին, ստացավ ընտրություններին մասնակցած 5215 վարդենիսցիներից 3264-ի ձայնը...
Հարգելի վարդենիսցիներ, պետք չէ դժգոհել... Այո՛, Դուք եք ընտրել Նիկոլ Անհողին և Դուք էլ ըմբոշխնեք նրա թրքամետ իշխանությունը՝ դրա բոլոր հետևանքներով...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/pfbid02NwBNEajLKe9hfrxUKz9D5TPw2sKauCwE5rt7FhogRTDVNPZrukunMfHX777Frnn2l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել