Կառավարության նիստում Նիկոլը, թվարկելով Ադրբեջանի՝ եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և արձանագրելով, որ Հայաստանն իր բաժին պարտավորութունները մեկիկ-մեկիկ պարտաճանաչորեն կատարել է, հայտարարել է.«Ադրբեջանը պիտի կատարի իր երեք պարտավորությունները. առաջին՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը, պիտի հարգի Լեռնային Ղարաբաղում շփան գծի առկայությունը և պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղի կապն ապահովող կարևորագույն ինստիտուտն է»: Ուշագրավը, սակայն, այն է, որ միաժամանակ իր խոսքում Նիկոլը հպարտությամբ արձանագրել է, որ այս ընթացքում այս իրողությունները, որոնք թղթի վրա գրված են, իրենք, էսպես ասած, շատ չեն ընգծել, շատ չեն ցանկացել ընդգծել, բայց սրանք իրողություններ են, և սրանք Ադրբեջանի միջազգային պարտավորությունն են:

Նիկոլն ակամայից բացահայտել է Ադրբեջանի սանձարձակության պատճառները, հիմքը, որի վրա Ալիևը կառուցում է իր խաղը: Ո՞րն է դա: Դա հայաստանյան ներկայիս ղեկավարության անողնաշարությունն է, Ալիևին ամեն գնով հաճոյանալու ցանկությունից դրդված Հայաստանի ազգային շահերը ծախելն է, ու Ալիևի մոտ որպես խոնարհ հարս ծառայելը: Հարց՝ հազարավորներին մահվան դուռը հասցրած «զորավար» Նիկոլին՝ իսկ հատկապես ինչո՞ւ թղթի վրա գրվածը շատ չեք ընդգծել, հույսներդ դրել էիք կիրթ Ալիևի բարեհաճության ու ազնվության վրա՞, թե՞ ոմանք վախենում էին, որ Իլհամը գրպանից կհանի ղազագիրն ու այն կճպցնի ինչ-որ անթրաշ մեկի ճակատին, ու թրաշը կթափի: Թե՞ խնդիրը հայ ժողովրդի ազգային շահերի հաշվին խաղաղության օրակարգ երկնելն ու այն 24 ժամ սպասարկելն էր, որ աթոռը ՔՊ-ի տակից չգնար:

Կյանքը ցույց տվեց, որ խաղաղության օրակարգ Իլհամը չունի Նիկոլի հետ կառուցելու, ու միակ բանը, որի համար Նիկոլին կարելի է օգտագործել, հայկական տերիտորիաները ստանալն է՝ լինի թղթով թե՝զենքով:

Իսկ ի՞նչ, եթե Նիկոլը խելքի է եկել: Աչքով էլ տեսնեք, չհավատաք…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել