Մոսկվան հակագրոհ է սկսել, սակայն իհարկե ոչ թե Ադրբեջանի դեմ, այլ հայերի: Երեկվանից ամենուր կարդում եմ, որ հայերն են մեղավոր, որ Մոսկվան չի կատարում իր վրա ստանձնած պարտավորությունները: Բոլոր այս պնդումների ենթատեքստում մի թեզ է՝ հայերը Փաշինանին չհեռացրին, հետևաբար նրանք են մեղավոր` տեղի ունեցած ամեն ինչի մեջ: Անշուշտ գլոբալ ամեն ինչում մեղավոր է Բրիտանիան, բայց կոնկրետ էս դրվագում հիմնական պատասխանատու է նշանակվել հայ ժողովուրդը:
Հայ ժողովուրդն է տարիներ շարունակ ֆինանսավորել Նիկոլ Փաշինյանին: Օրինակ` Մինասյան Միքայելը պնդում է, որ Փաշինյանին ֆինանսավորել են բոլորը, իսկ նա դա արել է այդ ամենին ի պատասխան, որպեսզի` «բոլորի» տված գումարներն իր դեմ չկիրառվեն: Ու թեպետ «բոլոր» բառի տակ օրինակ ես հասկանում եմ Քոչարյան Ռոբերտին, Կարեն Կարապետյանին, Ծառուկյան և Բեգլարյան Գագիկներին և ռուսական ցանցի մնացած պարագլուխներին, դուք իհարկե կարող եք մտածել, որ «բոլորը» հայ ժողովուրդն է: Մանավանդ, որ «բոլորից» և ոչ մեկ չհերքեց Մինասյանի պնդումը:
Տարիներ շարունակ «բոլորի» կողմից ֆինանսավորվում էին լրատվականներ, որոնք հայ ժողովրդին համոզում էին, որ ամեն ինչ վատ է, որ ով էլ լինի Սերժի փոխարեն ավելի վատ չի կարա լինի: Եղածը մի քանի խմբագիր էր ու ևս մի քանի քաղաքական բառիգ: Պայթի տրաքի մի 100 հոգի: Իրենց բոլորին երկու բան էր միավորում՝ անհայտ ծագման աղբյուրներից աշխատավարձն ու դե հայ լինելը, ժողովրդի մասնիկ լինելը:
Ժողովրդի էս «մասնիկի» ջանքերի արդյունքում 2018-ին Փաշինյանը հելավ փողոց, սկսեց քայլել ու Սերժին ասեց, որ իրեն բոլորն արդեն դավաճանել են, ու որ հրաժարական տալու ժամանակն է: Սերժը սկզբից չի հավատում դրան, բայց հետո հասկանում է ու գրում, որ նա «սխալվեց իսկ Նիկոլն ու Կարենը ճիշտ էին»: Կարենը պահանջում է, որ իր անունը հեռացվի հրաժարականի տեքստից, բայց երաշխավորում է, որ նա կստանձնի վարչապետի աթոռը Սերժի հրաժարականի դեպքում: Սակայն, երբ Սերժը ՀՀԿ-ին հրահանգում է Կարենին առաջադրել վարչապետի թեքնածու, Կարեն Կարապետյանը հրաժարվում է: Հիմա Կարապետյանին ի՜նչ ասես կարելի է ասել, բայց չի կարելի ասել, որ նա հայ չի, հայ ժողովրդի մի փոքր մասնիկը չի: Հայ էին նաև Փաշինյանին առաջադրած դաշնակներն ու ծառուկյանենք, անշուշտ էս բոլոր հայերին միավորում էր մեծ սերն առ հյուսիս, բայց դա իրենց ազգությունը չի փոխում:
Արդեն Փաշինյանի վարչապետության օրոք անձամբ ես բազմիցս խնդրել եմ այս «հայ» գործիչներին ավելի գործուն քայլերով հանդես գալ Փաշինյանի դեմ: Վերջին նման խնդրանքս հրապարակային էր, առաջարկում էի թույլ չտալ Փաշինյանին սեփականաշնորհել ՍԴ... «Բոլորը» հրաժարվեցին պայքարից, իսկ դաշնակները սահմանադրության տրաֆարետի վրա շղթա գցեցին ու տարան դրին ՍԴ-ի դեմը... Հետո էդ ՍԴ-ն ասեց, որ Քոչարյանին մեղսագրվող հանցանքը հանցանք չի: Ինչ արած՝ հայ ժողովուրդն էր դա, ՍԴ-ի հայ դատավորները:
Անշուշտ հայ էին նաև էն գեներալները, որ պատերազմի օրոք մեդալներ ու կոչումներ էին ստանում Արցախը հանձնելու համար: Սակայն, օրինակ, առաջնագիծ մեկնած տասնյակ հազարավոր մարդիկ ըստ ամենայնի հայ չէին, ինչ-որ ուրիշ անհայտ ցեղից էին: Հայը վերոհիշյալ մի 400-500 չաթլխաներն են՝ խմբագրերը, պատգամավորները, գեներալները, օլիգարխները... սա է հայ ժողովուրդը:
Մենք, որ ասում էինք, որ պատերազմը դադարեցնելն էր դավաճանություն՝ հայ չենք: Հայ են այն «ընդդիմադիրները», որ ասում էին, որ կապիտալյացիոն փաստաթուղթը միակ աշխատող տարբերակն է ու ամեն ձև մեզ լռեցնում էին:
Հայ ժողովուրդն էն աճպարարներն են, որ Փաշինյանի Եռաբլուր մտնելու օրը նույն ժամին քաղաքի մյուս ծայրում միտինգ էին հրավիրում: Ի տարբերություն այս զտարյուն հայերի, բուն Եռաբլուրում թաղվածները, ըստ այս քարոզի, հայ չեն... Հայը Քոչարյան Ռոբերտն ա, որ «կռելու եմ» ասելով, Փաշինյանին վերակենդանացրեց: Հայը Սաղաթելյան Իշխանն է, որ 3-րդ փորձից խցկվեց ԱԺ նախագահություն, ինչա թե սահմանադրական ճգնաժամ չստեղծվի: Իսկ հիմա, երբ կրկեսի արժանահավատության համար իրեն այդ պաշտոնից զրկեցին, նա, չգիտես ինչու, նորից առաջադրվելու իմաստ չի տեսնում: էն ժամանակ տեսնում էր, իսկ հիմա` չի տեսնում... ըհը, տիպիկ հայ, ըստ Մոսկվայի:
Ո՞վ կասի, որ հայ չի ամենայն հայոց կաթողիկոսը, ով գնաց Մոսկվա, որ Կիրիլն ու Փաշազադեն վրեն կայֆավատ ըլնեն ու ասեն, որ Արցախում հայկական եկեղեցի չկա, սաղ աղվանական ա:
Հայ էր նա, ով ստորագրեց Փարուխը հանձնելու հրամանը: Իսկ ես, ով անընդհատ փորձում էր պարզել, թէ ով է դա արել, հայ չեմ: Հայը էն փրկիչ ընդդիմադիրներն են, որ իրենց շլանգի տեղ էին դնում Փարուխի մասին հարցեր լսելիս:
Հիմա Մոսկվային պետք է, որ ասվի, որ սրիկա հայերն են իրանք իրենց ծախել, ու մեծ առումով իմ ու իրանց ասածի մեջ տարբերությունը մեծ չի, ես էլ ասում եմ` հայերի սրիկաներն են մեզ ծախել, Սերժի ասած՝ «որոշ հյուսիսային ու արևմտյան շրջանակների» հովանավորությամբ:
Հիշե՛ք մարդիկ, հայ ժողովուրդը զոհված 4000-ը չեն, վիրավորված 20,000-ը չեն, կամավոր մեկնած հազարները չեն, թիկունքում չարչարվող հարյուր հազարավորները չեն: Հայ ժողովուրդը վերոհիշյալ 400-500 սրիկաներն են... ու այո իրանք մեզ ծախել են, ստեղ ես չեմ վիճում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02ujxxsCJuY9X5gfkgKUTryN9KUW5adQSnRxkmKpRWpRkDsnxE6nG96SV69V2NrS7Al&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել