Լաչինի մատույցներում թեժ մարտեր են ընթացել
Ունենք մեկ զոհ, 8 վիրավոր
Օգոստոսի 3-ին, ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները կոպիտ կերպով խախտել են հրադադարի ռեժիմը՝ ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառելով նռնականետեր և ԱԹՍ-ներ, ինչի հետևանքով մահացել է մեկ, վիրավորում է ստացել 8 զինծառայող։
Առավոտից բավականին թեժ մարտեր են ընթացել Լաչինի միջանցքի մոտակայքում։
Թշնամին ընդուպ մոտեցել է Եղցահող գյուղին եւ այս պահին փորձում է դիրքավորվել գյուղի հարակից բարձունքում։
Արցախի շուրջ օղակը սեղմվում է։
Ադրբեջանը պահանջում է մինչեւ օգոստոսի 5-ը հանձնել Բերձորն ու Աղավնոն եւ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն կազմակերպել այլ երթուղով։
Իրավիճակը Բերձորում լարված է։ Փորձել են անգամ սպամոնտաժել Բերձորի շրջադարձի վրա գտնվող հուշարձանը, սակայն ռուս խաղաղապահները թույլ չեն տվել։ Բերձորցիներն ու Աղավնոյի բնակիչները, թվով մոտ 500 բնակիչ, հրաժարվում են լքել իրենց տները։ Այս փորձում են լուծել Աղավնոյի բնակիչների տարհանման հարցը։
Ինչ վերաբերվում է այլընտրանքային ճանապարհին, որը կառուցում է ադրբեջանական կողմը, ցավեշտը, կամ ողբերգությունն այն է, որ Հայաստանի հատվածում նման ճանապարհ պարզապես չկա։
Ու էսպես, ընդամենը օրերի ընթացքում, Բերձորն ու Աղավնոն հանձնվելու է թուրքին։
Հաջորդը՝ Սյունիքն է։
Թուրքից խաղաղություն աղերսող վիժվածքներ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/n.zohrabyan/posts/pfbid0vUEL3cekQUQhiHAjGzfz4UVeDPvesVPu3Snmg8XEPcGPbvp7JXxiWDKd31ZpdXYrl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել