Լաչինի միջանցքի մոտակայքում կատարվողը, այն ծանր մարտերը, որոնցից որոշ տեղեկություններ են հաղորդում ֆեյսբուքյան օգտատերերը, գալիս են՝ փաստելու մեկ պարզ բան՝ պատերազմը ոչ միայն չի ավարտվել, այլև հակամարտությունը թևակոխել է մի այնիսի անկանխատեսելի փուլ, որ ամեն վայրկյան կարող է իսկական տարածաշրջանային պայթյուն տեղի ունենալ՝ բոլորվին անկանխատեսելի հետևանքներով: Դատելով այն զինանոցից, որը գործի է դրել թշնամին (կիրառվում են ականանետեր ու ԱԹՍ-ներ)՝ Բաքուն լուրջ է տրամադրված, և հիմա հիմնական հարցը մնում է այն, թե արդյոք գործ չունե՞նք հերթական պայմանավորված ռազմական գործողության հետ, որի ելքը հայտնի է բոլորին, այնինչ ՀՀ իշխանությունները շուտով կձևացնեն, թե իրենք չէին տալիս, բայց մարտի դաշտում կրած պարտության հետևանքով հաղթական ադրբեջանական բանակը հերթական անգամ մեզ հայրենազրկեց: Հաջորդ քայլը կարող է լինել ասենք ռուսական խաղաղապահների վրա մեղքը բարդելը և այլն:

Մյուս կողմից՝ ստեղծված իրավիճակը ևս մեկ անգամ ընդգծում է պաշտոնական Երևանի՝ խաղաղութան օրակարգի մասին հնչեցրած հայտարարությունների անկենսունակությունը: Թուրքը հստակորեն հասկացնում է, որ չունի խաղաղ ապրելու մտայնություն, այնինչ արձակուրդ վայելող ՔՊ-ականները՝ իրենց պարագլխի հետ միասին, շարունակում են բարբաջել խաղաղության անայլընտրանքայնության մասին՝ որպես խաղաղության թշնամի մատուցելով ազգային ուժերին, նախկիններին ու ողջ ազգին, ինչպես դա արեց ասենք նույն Թորոսյան Ասենը:

Ով աչք ունի, թող տեսնի…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել