Պուտին-Էրդողան հանդիպմանն ընդառաջ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է սադրանքներն ու պահանջմունքների նոր նշաձող սահմանում:

Ինչպես հայտնի է, Արայիկ Հարությունյանը հայտնել էր, որ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով պահաջել է առաջիկայում ՀՀ-ի հետ կապը կազմակերպել նոր երթուղով. այս օրերի սահմանային լարվածությամբ Բաքուն դրել է Լաչինի միջանցքի հարցը:

ՀՀ ԱԽՔ Գրիգորյան Արմենը, արձագանքելով Արայիկ Հարությունյանի հայտարարություններին, մեջբերել է 2020-ի նոյեբերի 10-ի եռակողմ հայտարարության համապաատսխան հատվածը ու ասել, որ այս պահի դրությամբ համաձայնեցված պլան գոյություն չունի, ուստի՝ Բաքվի պահանջն անօրինական է. Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլան այս պահին չկա:

Երեկ տեղի էր ունեցել Պուտին-Նիկոլ հեռախոսազրույց, ինչին զուգահեռ Շոյգուն էր զանգահարել Բաքու: Բացի այդ՝ ՌԴ ՊՆ-ն արդեն իսկ հասցրել է պաշտոնապես արձանագրել, որ վերջին օրերի հրադադարի խախտումների հեղինակը հանդիսացել է ադրբեջանական կողմը: Այս ամենը նշանակում է, որ Լաչինի միջանցքի հարցում Մոսկվայի համակրանքն այժմ Երևանի կողմն է, ինչը, բնականաբար, բացատրվում է նախևառաջ այդ միջանցքի՝ նույն ռուս խաղաղապահների համար ունեցած մեծ կարևորությամբ:

Բաքուն ու Թուրքիան հայտարարում են Հայաստանից «Զանգեզուրի միջանցք» ստանալու հավակնությունների մասին: Միաժամանակ Ադրբեջանը դնում է այդ միջանցքի ու Լաչինի միջանցքի իրավահավասարության խնդիր. եթե հայերը չտան միջանցքն այն կարգավիճակով, որով ուզում է Բաքուն, ապա Ադրբեջանը սեփական վերահսկողության տակ կառնի ՀՀ-ն Արցախի հետ կապող ուղին: Լաչինի միջանցքը պետք է ունենա այն նույն կարգավիճակը, ինչ՝ «Զանգեզուրի միջանցքը»:

Ակնհայտ է, որ Պուտին-Էրդողան հանդիման հիմնական օրակարգային հարցերից է լինելու առաջին հերթին կովկասյան տարաշածրջանը: Ավելին՝ ասում են՝ հենց այդ ժամանակ է որոշվելու՝ միջանցք լինելո՞ւ է, թե՞ ոչ: Բաքվին հրահրելով Մոսկվայի ու Երևանի դեմ՝ Անկարան հույս ունի Պուտինի հետ մտնել առևտրի մեջ՝ ամեն գնով կորզելու «Զանգեզուրի միջանցքը»: Հարցը, սակայն, այն է, որ այս հարցում ռուսները ստպված են լինելու հաշվի նստել նաև Թեհրանի դիրքորոշման հետ, ինչը կարող է բարդացնել թուրքերի հետ երկխոսությունը: Կրեմլը, իհարկե, կարող է առաջ քաշել իր վերահսկողությամբ ճանապարհի կամ միջանցքի տարբերակը, սակայն դժվար է պատկերացնել, որ Անկարան, ունենալով Լոնդոնի աջակցությունը, կհամաձայնվի նման տարբերակին. Լոնդոնին պետք է ՌԴ վերահսկողությունից դուրս, բացարձակ սուվերեն միջանցք, որով հնարավոր կլինի տեղափոխել նաև ռազմական բեռներ, տեխնիկա և այլն: Բայց ո՛չ Իրանին, ո՛չ էլ Մոսկվային չի կարող ձենտու լինել այդ տարբերակը, քանի որ դիցուք Մոսկվայի դեպքում միջանցքը կդառնա ՆԱՏՕ-ի համար ամենակարճ ճանապարհը՝ Հյուսիսային Կովկաս ներխուժման համար՝ տարածաշրջան, որն իրենցով անելու համար ռուսները ժամանակին շուրջ 6 տասնամյակ պայքար են մղել, արյուն թափել:

Իլհամի ցինոտ բեղերի համար Մոսկվան պատրա՞ստ է ՆԱՏՕ-ականներին դիմավորել Դերբետում…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել