Yerkir.am-ը գրում է.
Որքան էլ մեր հանրապետության կառավարությունը «ջանում» է փրկել Սեւջուր գետը ցամաքեցումից, այնուամենայնիվ, ըստ հաշվարկների, միայն Արարատյան դաշտում առկա մոտ 234 ձկնաբուծական տնտեսությունները տարեկան 800 մլն խմ ջուր են պահանջում Արարատյան ջրահավաք ավազանից:
Համեմատության համար նշենք, որ Սեւանա լճից ոռոգման համար տարեկան թույլատրվում է վերցնել ընդամենը 170 մլն խմ ջուր (բացառության կարգով՝ չորս տարին մեկ այդ ծավալները հասնում են 300-320 մլն խմ-ի):
Արդեն քանի տարի է՝ Արարատյան դաշտի բնակչությունն իր անհանգստությունն է հայտնում , որ վերջին 10 տարիներին պետության անուշադրության եւ ստորերկրյա ջրային պաշարների անխնա շահագործման արդյունքում որոշ գյուղական նշանակության հողատարածքներ զրկվել են ոռոգման ջրից, իսկ Սեւջուր գետը, որը հոսում է Արմավիրի եւ Արարատի մարզերի վարչական տարածքներով, այսօր կորցնում է իր վաղեմի դերն ու նշանակությունը, քանի որ տեղ-տեղ գետի գլխին կախված է ցամաքելու վտանգը:
Հաշվարկների համաձայն՝ որոշ տեղերում գետի ջուրը պակասել է ավելի քան 70 տոկոսով:
Սա մասնագետների գնահատականն է, իսկ պաշտոնական վիճակագրության համաձայն՝ Հայաստանի ստորգետնյա ջրային ռեսուրսների պաշարները 2,4 մլրդ խմ են, որոնց 66 տոկոսը գտնվում է Արարատյան արտեզյան ջրավազանում։
Այս ամենի մեղավորը ՀՀ բնապահպանության նախարարությունն է, որ տարիներ շարունակ հորատման եւ ջրօգտագործման թույլտվությունները որոշ անհատների եւ ձկնաբույծների տրամադրեց անկանոն կերպով: Նույն գերատեսչությունում անգամ չգիտեն, թե որքան է ջրի ազգային պաշարը (չափը), որը հաշվառվել է դեռեւս 30 տարի առաջ:
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ