Մինչ հայաստանյան քաղաքագետները, ռազմական փորձագետները, վերլուծաբանները գլուխ են ջարդում՝ հասկանալու ադրբեջանական վերջին ագրեսիայի դրդապատճառները, տոտալ պատերազմի հավանականությունն ու այս ամենի աշխարհաքաղաքական խորքերը, իր թրքասիրությամբ հանրահռչաված ու Նիկոլի ծածուկ մտքերը հաճախ սեփական ֆեյսբուքյան պատին հանձնած Թորոսյան Արսենը հերթական «շեդևրն» է երկնել՝ արտաթորելով, ըստ էության, Նիկոլի ծածուկ պահվող պատկերացումները՝ «անգին» խաղաղության մասին: Այս քայքայիչ տարրը դատապարտել է հայոց պատմության վերջին դարերի ընթացքում մղված բոլոր ազատագրական պայքարները, այն գործիչներին ու ուժերին, որոնք հայության մեջ սերմանել են հայրենիքի գիտակցում ու ցույց տվել դրա ազատագման անայլընտրանքայնությունը, Հայոց ցեղասպանության մեղավոր է կարգել հայությանը, դատապարտել 90-ականների Արցախի համար մղված պատերազմում մեր ժողովրդի ձեռբերումները՝ վերջում եզրակացնելով. «Մեր սխալների ընդունումն է բերելու խաղաղության, ոչ թե դրանց կրկնումը։ Իրավունք չունենք կրկնել նույն սխալները՝ մերժելով օբյեկտիվ իրականությունը կամ մեկնաբանելով այն մեր քմահաճույքով։ Իրավունք չունենք։
Խաղաղությունն անգին է»:

Հիմա սա Էրեբունիում նկարահանված պոռնոյից ինչո՞վ է տարբերվում… Թորոսյան Արսենի արածը շատ ավելի անբարո է, քան հինավուրց ամրոցի պատերի տակ օրալ սեքսով զբաղված զույգի արածը, ու սա ընդհանրապես չի քաննարկվում: Ամենամեծ ցավը, սակայն, այն է, որ այս «ոսկեղենիկ» մտքերն իրականում ոչ թե լոկ Արսենի սեփականությունն են, այլ ուղիղ թելադրված են Նիկոլի կողմից՝ երևի տեսնելու՝ ինչ ռեակցիա կհետևի դրան. «ջերմաստիճանի ստուգում» են անում՝ տեսնելու, թե կկարողանա՞, արդյոք, Նիկոլը հերթական պայմանավորված պատերազմով Իլհամին տալ այն, ինչ որ խոստացել է լիֆտում, դիմացն էլ միլիարդներ վերցրել:

Երիտթուրքերի հայաստանյան այս անալոգը՝ ՔՊ-ն, շատ հստակ ծրագիր ունի՝ սեփական վզին դրած՝ հայությանը կամ առնվազը դրա արցախյան հատվածին տանել ցեղասպանության, որի առաջին էտապներից մեկը ժողովրդի զգոնությունն ու հայրենասիրական արժեհամակարգը թուլացնել-ոչնչացնելն է, իսկ հաջորդ փուլով արդեն սկսկեն քարոզել, որ հայը թուրքից է առաջացել, և որ մենք ասենք տելեուտների, տոֆալարների ու շորցիների ոչ համասեռ մի խառնուրդ ենք ու պարտավոր ենք մշտապես Բաքվին հայել՝ հաստատ պահելու մեր իրական՝ թյուրքական ինքնությունը:

Ու նման ղեկավարության պայմաններում ինչ-որ մեկի ցնդած գլխում կարող է ծագել հաղթական ռևանշի մասին մտքե՞ր…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել