Այսօր Մեծ Բրիտանիայի խորհրդարանը կքննարկի Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու հարցը, Պենտագոնը սպասում է Բարաք Օբամայի համապատասխան հրամանին:
Մի խոսքով՝ օղակը Աասադի ռեժիմի դեմ սեղմվում է ու պատերազմն գրեթե անխուսափելի է:
Սիրիայում քաղաքացիական պատերազմը շարունակվում է երկու տարուց ավելի՝ խլելով 100 հազարից ավելի մարդու կյանք:

Այս ամիսների ընթացքում, շատերն անտարբերությամբ հետեւում էին իրադարձություններին՝ անթաքույն հույսով, որ Ասադը հաշվեհարդար կտեսնի հարյուրհազարավոր անհնազանդների դեմ:
Հիմա նույն այդ մարդիկ, պետությունները ահազանգում են ՆԱՏՕ-ի ՙինտերվենցիայիՙ՚ առթիվ:
Սիրաիայի ինքնիշխանության խնդրով ՙմտահոգ՚ ուժերը բերում են մի քանի փաստարկներ:

1. Իբերեւ թե օգոստոսի 21-ին, ոչ թե Ասադի ոեժիմը, այլ՝ ընդդիմադիրներն են օգտագործել քիմիական զենք:
Ամեիկացիները եւ բրիտանացիներն ասում են, որ իրենց հետախուզությունների տվյալներով՝ այս պնդումները հիմնազուրկ են:
Բայց եթե նույնիսկ մի պահ ընդունենք, որ ռուսների ու նրանց ձայնակցողների այս պնդումները ճիշտ են, ապա դարձյալ պատասխանատուն Ասադի ռեժիմն է, որովհետեւ նրա կառավարման հետեւանքով է, որ քիմիական զենքը հայտնվել է ապստամբների ձեռքին:

2. Ասում են, թե արեւմտյան միջամտությունը տարածաշրջանում հանգեցնելու է իսլամիստական տրամադրությունների ուժեղացմանը:
Նախ, նման տրամադրություններ կան արդեն այսօր՝ առանց Արեւմուտքի միջամտության: Եվ երկրորդ, Եգիպտոսի իրադարձություները հուշում են, որ իսլամականների հաջողությունը կարճաժամկետ է լինում: Ավելորդ է հիշեցնել, թե հիմա ուր են Մուրսին եւ նրա կողմնակիցները:

3. Ասում են, որ առանց ՄԱԿ Անվատանգության խորհրդի որոշման՝ ռազմական գործողություններ ձեռնարկելը հակասում է միջազգային իրավունքի սկզբունքին:
Սա ամենադեմագոգիկ պնդումն է, որովհետեւ, ըստ էության, առաջարկվում է միջազգային անգործություն՝ 100 հազարից ավելի զոհերի պարագայում: 
Սառը պատերազմից հետո, երբ սրբագրվեցին Երկրորդ համշխարհայինի հետեւանքները՝ ՄԱԿ-ը հայտնվեց ինստիտուցիոնալ եւ բովանդակային լուրջ ճգնաժամի առաջ: ՄԱԿ-ը բարեփոխելու բոլոր նախաձեռնությունները հանդիպում են նույն Ռուսաստանի դիմադրությանը:
Հիմա էլ Ռուսաստանը մատնանշում է լեգիտիմության մի աղբյուր, որը ցամաքել է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել