Ինչո՞ւ է ակտիվացել Բաքուն...
Զաքիր Հասանովն այսօր զինվորականներին հրամայել է պատրաստ լինել անհապաղ և վճռականորեն ճնշելու հակառակորդի ցանկացած հնարավոր սադրանք։
Ադրբեջանի ՊՆ
▪︎Իհարկե, հեռու եմ այն մտքից, որ Հասանովի խոսքերը լայնամասշտաբ պատերազմի ազդակ են, մյուս կողմից, վերջին օրերին հրադադարը խախտվել է թե Արցախում, թե Հայաստանի արևելյան սահմանին: Ամենօրյա ռեժիմով շարունակվում է նաև Ադրբեջանի ապատեղեկատվությունը՝ Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմն իբրև թե խախտելու մասին:
Բաքվի հռետորաբանությունն ավելի կոշտացավ այն բանից հետո, երբ Բլինքենը հեռախոսազրույցներ ունեցավ Փաշինյանի ու Ալիևի հետ՝ խոստանալով «տեխնիկական աջակցություն» կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում:
Բաքո՞ւն է դժգոհ մնացել Վաշինգտոնի առաջարկությունից, թե՞ Երևանը, իսկ գուցե՝ երրորդ երկիր: Ամեն դեպքում, Ադրբեջանը կրակոցներով կամ Վաշինգտոն ուղերձ է ուղարկում, կամ էլ՝ Վաշինգտոնի ուղերձը փորձում է «ընդունելի» դարձնել Երևանի համար: Չբացառենք, իհարկե, որ Բաքվի միջոցով Վաշինգտոնի ուղղությամբ «կրակում» է Մոսկվան...
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/surenyants/posts/pfbid0jaefKbGMxaEJtYwo7Z1hTd7K8xkK2PnKYqUzHWeiJ2VrUjSstF8KHBuENxjW2LCl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել