Հյուսիսային Մակեդոնիան նախատեսում է չճշտված քանակությամբ խորհրդային ժամանակաշրջանի տանկեր փոխանցել Ուկրաինային, քանի որ վերջինս ձգտում է արդիականացնել իր ռազմական ուժերը` դրանք համապատասխանեցնելով ՆԱՏՕ-ի չափանիշներին, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Հյուսիսային Մակեդոնիայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինան կստանա տանկեր, որոնք պատկանում են արդիականացման փուլում գտնվող երկրի տանկային գումարտակին։

«Հաշվի առնելով վերոնշյալը եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարության պահանջները՝ կառավարությունը որոշել է, որ այդ տանկերի որոշակի քանակություն կտրամադրվի Ուկրաինային՝ նրա կարիքներին համապատասխան»,- ասվում է զեկույցում։

Նախարարությունը չի նշել տանկերի քանակը, սակայն նշել է, որ դրանք պատկանում են 1970-1980-ական թվականների, այսպես կոչված, երրորդ սերնդի հիմնական մարտական տանկերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել