Իրավիճակը Հայաստանի և Արցախի շուրջ շարունակում է մնալ կայուն լարված։ Ցավոք` սա բնականոն իրավիճակ է, քանզի թուրք-ադրբեջանական ոհմակը խորապես թքած ունենալով «խաղաղություն դարաշրջան» կոչված աբսուրդի վրա շարունակում է հետևողականորեն իրականացնել իր ռազմավարական հակահայկական նախագծերը։
Խնդիրը իրականում չի եզրափակվում լոկ տարածաշրջանային կամ աշխարհաքաղաքական անցուդարձով...խնդիրն ունի նաև խորքային, բարոյահոգեբանական երանգներ, քանզի բոլոր փորձերը փոխանակել ազգային և պետական շահերը մշուշոտ «խաղաղության» խոստումներով աշխարհի «մեծերի» կողմից ջախջախվում են դառն իրականության հետ առնչվելու ժամանակ... չի կարող լինել այնպես, որ մարդիկ իրենց հիշողության, ներքին համոզմունքների, անվտանգության, հարգանքի, արժանապատվության և ի վերջո Հայրենիքի հաշվին ստանան խաղաղություն։
Առավելագույնը` մարդիկ վերը թվարկվածի փոխարեն կստանան նոր գոյաբանական խնդիրներ։
Ախր սա հազար անգամ ապացուցված աքսիոմատիկ ճշմարտություն է։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/arman.abovyan.397/posts/pfbid08HCERKmfhKoG6hAf19vYXTB5Hm2VYv8rrDmGAD11JvVAd4ixrdbTXaLA4a38sz6Bl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել