Ո՞րն է ՌԴ-ի մտահոգությունը: Ամեն ինչ տեսանելի է ու պարզ. Արևմուտքը կարծես չի պատրաստվում հեռանալ ո՛չ Մերձավոր Արևելքից (այդ մասին հենց Բայդենն էր վերջերս պարզ հայտարարել), ո՛չ էլ այլևս դրա մի մասը դարձած Հարավային Կովկասից, և դա, բնականաբար, չի կարող չանհանգստացնել Մոսկվային՝ նկատի ունենալով այն, թե ում դեմ է ուղղված Արևմուտքի խաղը. մի կողմից՝ Ադրբեջանի նավթագազային ռեսուրսներն են իրենցով անում՝ տարբեր համաձայնագրերով Բաքվին կապելով Բրյուսելին՝ դրանով իսկ էականորեն նվազեցնելով Ադրբեջանի՝ ՌԴ ազդեցության գոտում հայտնվելու հնարավորությունը (դրա այլընտրանքը կարող էր դառնալ ասենք Արցախի անկախոթյան ճանաչումը՝ առնվազն առանձին վերցված եվրոպական երկրների կողմից), մյուս կողմից՝ կա ՆԱՏՕ-ական Թուրքիայի գործոնը, որը համառորեն Ադրբեջանը կտրում է «ռուսական աշխարհից»՝ ստիպելով Մոսկվային չգերագնահատել Ադրբեջանում ռուսական դպրոցների գոյության փաստը:
Ինչ վերաբերում է Հայասանին, ապա այստեղ իրավիճակն առավել քան պարզ է. Նիկոլը ոչնչացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը՝ սեփական աթոռի պահպանման համար գաղտնի խաղերի մեջ մտնելով ուժային կենտրոններից ամեն մեկի հատ առանձին: Եվ ռուսական ԱԳՆ-ի նախազգուշացումը տվյալ պարագայում երևի ավելի շուտ վերաբերում է հենց Նիկոլին, քան Իլհամին, քանզի Իլհամը կարծես բավական բաց է խաղում՝ թելելով կոնկրետ Թուրքիայի թելը, փորձելով Մոսկվային հնարավորինս չհակադրվել առնվազը մինչև Ուկրաինայում պատերազմի ելքի մասին վերջնական պատկերացում ունենալը: Այսինքն՝ ունենալով ռեալ ռեսուրսներ՝ Իլհամը անհամեմատ ավելի շահեկան դիրքում է հայտնվել, քան Աննայի մարդը. Նիկոլը, բացի ճամարտակելուց, Մոսկվայի մոտ Վաշինգտոնից, Վաշինգտոնի մոտ էլ Մոսկվայից բամբասելուց, ուրիշ ոչնչի ընդունակ չէ, և այդ իմաստով, այո՛, Մոսկվան ունի հիմքեր՝ կոնկրետ Նիկոլին կասկածելու գաղտնի խաղեր տալու մեջ՝ դրանից Հայաստանի համար բխող բոլոր նեգատիվ հետևանքներով:
Ի՞նչ պետք է անի Նիկոլն այս իրավիճակում, եթե մի փոքր նամուս ունի: Պետք է գրի, գնա՝ ազատելով և՛ իր, և՛ Հայաստանի գլուխը:
Նյութի աղբյուր՝ https://t.me/armeniainfo11/531
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել