Այն, ինչ մնացել է հայ ազգից և բնորոշվում է որպես «ժողովուրդ», վերջին տարիներին այն աստիճան կարմիր գծեր է հատել, այն աստիճան ամեն աղետ է տեսել, որ չկա այլևս որևէ շեմ, որ նրան սթափեցնի և ուրեմն հույսը դնել, որ նա կարթնանա ու նրա միջոցով քայլ կարվի իշխանություն փոխելու, ու երկիր փրկելու, կեղծ մտայնություն է...
Ավելին՝ այսօր շատերը, որ ցանկանում են հայի արթանցումը, մեծ հաշվով ամեն բան արել են, որ հայ ազգը վերածվի անարժեք ու դեգեներատ բիոզանգվածի, ում համար արժեք ունենալը անպատվաբեր է, իսկ բարոյական լինելը ոչ ժամանակակից:
Եվ ուրեմն բոլոր այն շրջանակները, որ ժողովրդի արթնացմամբ են ցանկանում քաղ. օրակարգ փոխել, կեղծ ու ոչ իրական ուղու վրա են:
Ի դեպ, նրանց մեջ կան ուժեր, որ մոլորյալ են այս հարցում ու, հույսները դնելով արթնացման վրա, փաստացիորեն աջակցում են գործող դավադիրների մնալուն:
Սակայն կան նաև փորձառու խաղացողներ, որ ամեն բան լավ հասկանում են, ու ժողովրդին մեղավոր են համարում՝ մյուս կողմից էլ իբր քայլեր ձեռնարկում նրա սթափեցման ու սրանցից երկիրը փրկելու ուղղությամբ:
Կարծում եմ, առաջիկա ամիսներին կգա բաց խաղալու ու շատ ավելի բաց խոսելու ժամանակը, ու ամեն բան լավագույնս ջրի երես դուրս կգա, ու կլինեն նոր գործընթացներ, որ կկապվեն ՀՀ-ի ապագայի հետ:
Ափսոս, որ դրանք առանց ՀՀ-ի համար կորուստների չեն լինի, սակայն կարծես թե այլ ուղի սա ու սրան բերողները այլևս չթողեցին:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/alen.ghevondyan/posts/pfbid0xW4icQtmQ9fS3qZynutKNqp54ezHVbhsSjoX8y8qFSZ9wswY74TugBhx3Tjz2cWKl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել