Փաստորեն թուրքերը Թեհրանում (սիրիական հիմնախնդրի շուրջ հանդիպումը Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախագահների մակարդակով) կրած ֆիասկոից հետո որոշեցին կրկին դիմել ռազմական շանտաժի։
Այսինքն, հենց բանակցությունների հաջորդ օրը Թուրքիայի օդուժը ռմբակոծեց Իրաքի իրանամետ խաղաղ բնակիչների բնակավայրերը, ինչը իր հերթին առաջացրեց թե Իրանի ղեկավարության և թե Իրաքի կառավարության զայրույթը։
Սիրական սահմանի ուղղությամբ թուրքերը սկսեցին հրատապ կուտակել զորքերի լրացուցիչ ստորաբաժանումներ։
Զուգահեռ Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլութ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան կարիք չունի ոչ մեկից ստանալ թույլատվություն (ի նկատի ունենալով ռուսներին և իրանցիներին) Սիրիայում ռազմական գործողություններ սկսելու համար։
Իր հերթին` սիրիական կանոնավոր բանակը շատ արագ արձագանքեց և մոտեցրեց թուրք-սիրիական սահմանին ծանր զրահատեխնիկա։
Իսկ Իրաքի գլխավոր շտաբը պաշտոնական հաղորդագրություն տարածեց, որտեղ նշված էր, որ Իրաքի բանակը պատրաստ է անմիջապես դիմակայել բոլոր հնարհավոր ձևաչափերով Թուրքիայի ագրեսիվ գործողություններին։
Հ.Գ։
Միևնույն է` չեմ հասկանում թուրքերին դիմադրող իրաքցիներին և սիրիացիներին։ Շատ անհեռատես մարդ դուրս եկան...որոշել են իրենց անկախության, ինքիշխանության և ազգային անվտանգության համար կռիվ տալ թուրքերին...չէ որ կարելի էր հայտարարել «բարիշելու և խաղաղության դարաշրջան», հանձնել եղած-չեղածը թուրքերին և «առեւտուր» անել բարբարոս օսմանների հետ։ Այս սիրիացիները և իրաքցիները (իրանցիների հետ միասին) հեչ գլուխ չեն հանուն «խաղաղությունից»։
Дикие люди-дети гор...կասեր դասականը։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել