Ճի՞շտ է արդյոք, որ պսորիազը անբուժելի հիվանդություն է:

Պսորիազը բուժելի հիվանդություն է: Ճիշտ է, դա հաճախ դյուրին չէ, քանի որ այդ ժամանակ օրգանիզմում տեղի են ունենում ընդհանուր բնույթի ախտաբանական տեղաշարժեր, որոնք պահանջում են հիվանդի բազմակողմանի հետազոտություն և համակարգային բուժում:
Հիվանդության զարգացման վաղ շրջանում մեզ հաճախ հաջողվում է լրիվ վերացնել հիվանդությունը, հատկապես երեխաների մոտ: Այլ դեպքերում բուժման արդյունքում տարածված ախտահարումը մեղմանում է, սահմանափակվում, բայց հիվանդը լիովին չի ապաքինվում: Այլ կերպ ասած` ամեն ինչ կախված է կոնկրետ դեպքից, հիվանդի անհատականությունից:

Որո՞նք են մաշկի ալերգիկ հիվանդությունները և ինչպե՞ս պաշտպանվել դրանցից:

Ալերգիան որպես երևույթ իրենից ներկայացնում է օրգանիզմի ռեակցիան իր վրա կրկնակիորեն ներգործած տարբեր գրգռիչների (ալերգենների) նկատմամբ: Որոշ մաշկային հիվանդությունների ժամանակ (մոլաքոր, Կվինկեյի այտուց, Լայելի համախտանիշ, Ստիվեն-Ջոնսոնի համախտանիշ, անաֆիլակտիկ շոկ) զարգանում է սուր ալերգիկ ռեակցիա կամ անմիջական տիպի գերզգայունության ռեակցիա, դրանք մեծ վտանգ են ներկայացնում հիվանդի կյանքի համար: Այլ մաշկային հիվանդությունների ժամանակ (շփումային ալերգիկ մաշկաբորբ, էկզեմա, քորպատիկ, հարդային տենդ և այլն) ալերգիկ ռեակցիան դանդաղորեն զարգացող է: Նշված հիվանդություններից յուրաքանչյուրն ունի իր զարգացման մեխանիզմը, կլինիկական պատկերը, որոնք հաշվի առնելով կարելի է կանխարգելել հիվանդության առաջացումը:

Հնարավո՞ր է արդյոք բուժել եղունգների սնկային հիվանդությունները միայն արտաքին միջոցներով:

Առանց ներքին ընդունման դեղանյութերի, միայն արտաքին միջոցներով եղունգների սնկային հիվանդությունների բուժման խնդիր է առաջանում այն պարագայում, երբ հիվանդը ունենում է ալերգիկ ռեակցիա առաջինների նկատմամբ կամ լուրջ ախտաբանական վիճակ լյարդի կամ երիկամների կողմից: Նման դեպքերում բուժման պրոցեսը ավելի երկար է տևում, և պահանջվում են ավելի մեծ ջանքեր ինչպես մասնագետի, այնպես էլ հիվանդի կողմից:

Ամբողջական նյութը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել