Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի պատրաստվում այցելել Ճապոնիա՝ մասնակցելու Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի  հուղարկավորությանը։ Ռուսաստանի մասնակցության մակարդակը կորոշվի ավելի ուշ, երկուշաբթի լրագրողներին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ոչ, Պուտինը մտադիր չէ այցելել Ճապոնիա, մասնակցել հուղարկավորությանը: Հավելյալ կորոշվի Ռուսաստանի մասնակցության մակարդակը: Պուտինը չի պատրաստվում գնալ»,- ասել է նա՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

Հիշեցնենք, որ Ճապոնիայի Նարա քաղաքում անհայտ անձը կրակել էր նախկին վարչապետ Սինձո Աբեի վրա: Ստացած վնասվածքների հետևանքով Ճապոնիայի նախկին վարչապետը մահացել է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել