Բաբկեն Արարկցյանի փեսայի ղեկավարած կառույցը՝ ԿԲ-ն, արձագանքելով լրատվականներից մեկի հարցմանը, թե ինչպե՞ս կմեկնաբանեն օրերս սոցիալական ցանցերում լայն քննարկման ու սրասափի առարկա դարձած «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարադրամի փոխանակման կետերից մեկի փոխարժեքի ցուցանակի հետ կապված պատմությունը, ԿԲ-ն արդյոք վերահսկո՞ւմ է իրավիճակը, վստահեցրել է, որ հնարավոր չարաշահումների հայտնաբերման դեպքում կկիրառվեն օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ: Միաժամանակ ԿԲ-ն մարդկանց ցույց է տվել օդանավակայանի ընդհանուր տարածքում գործող բանկերի մասնաճյուղերի տեղը՝ «ձեռք չի՞ տալիս, բանկում գործարք արեք» տողատակով:

Հայաստանում, ինչպես հայտնի է, վալյուտայի հետ կապված հայտնի խնդրի պատճառով բավական քաոսային վիճակ է ստեղծվել. ներկրողների համար այս իրավիճակը դրախտային է, արտահանողների ու դրսից ՀՀ ուղարկվող գումարներով ապրողների համար՝ դժոխային, և դեռ հայտնի չէ, թե այս պատմությունը վերջում ինչով կավարտվի:

Բայց գլխավոր հարցն այս պատմության մեջ այն է, թե ովքե՞ր են այս ամենի իրական շահառուներն ու ո՞ւմ գրպանն է հոսում փողը: Օրինակ՝ 1 դոլարի առքը 300 դրամ, վաճառքը՝ 620 դրամ կամ 1 եվրոյի առքը 300 դրամ, վաճառքը 650 դրամ սահմանած ագահն ո՞վ է, դեռ չի՞ պարզել ԿԲ-ն, թե՞ սա դեռ սկիզբն է, և շուտով նմանօրինակ թվերի ականատես կդառնանք ոչ միայն օդանավակայանի պատերից ներս, այլև հենց բանկերում՝ պարտադրված լինելով թալանի ենթակվել օրը ցերեկով՝ առանց բողոքելու իրավունք ունենալու:

Բոլորն էլ գիտեն բանկերի տեղերը, շատ լավ տեղյակ են դրանց ֆունկցիոնալ առաձնահատկություններին, ինչը սակայն չի տալիս այն հարցի պատասխանը, թե ո՞վ է այն համարձակը, որ հանդգնել է մարդկանց տխմար կթու կովի տեղ դնել ու արտարժույթի առուծախի մեջ կրկնակի մտնել:

Իրականում բացառված չէ, որ դրա հետևում կանգած են Օկոնի ջրվեժով հիացող ու սեփական էմոցիաները սոցիալական ցանցերում ի ցույց դնող Նիկոլ-Աննա ամուսնական զույգի սրտերին մոտ գանգնած օլիգարխները, ասենք հենց Գռզոն կամ նրա հետ փոխկապակցված մեկը: Ինչո՞ւ հենց թրքասեր ՔՊ-ականը, քանի որ նա է հայտնի իր նմանօրինակ տաղանդներով, թալանելու յուրահատուկ հանճարով. բա գիտեք ո՞նց է միլիարդատեր դարձել…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել