1in.am-ը գրում է.
Le Meurice հյուրանոցի նոր շեֆ-հրուշակագործ Սեդրիկ Գրոլը սիրում է փորձարկումներ անցկացնել աղանդերի ձևերի ու նյութերի հետ, բայց դրա հետ մեկտեղ թխում է հին տնային թխվածքաբլիթներ՝ այդ պարզության մեջ գտնելով ժամանակակից յուրօրինակություն:
Հարգանքի տուրք մատուցելով ճամփորդությունների ոսկե դարաշրջանին, երբ 20-րդ դարի 50-ական թթ. Փարիզ և Le Meurice հյուրանոց են սկսել ժամանել ամերիկյան ստեղծագործ էլիտայի ներկայացուցիչները, հյուրանոցում որոշել են սահմանել թխվածքաբլիթների սեփական փառատոն:
Սեդրիկ Գրոլը հրավիրում է ժամանել Փարիզ և ճաշակել նրբաճաշակ և վառ թխվածքաբլիթներ: Թխվածքաբլիթների փառատոնը կոչվում է COOKiES: 2013թ.-ի հուլիսի 4-ից Սեդրիկը Le Dali ռեստորանում ամեն ամսի 4-ին կներկայացնի արտասովոր համերի, երանգների և չափերի թխվածքաբլիթներ: