Մի շարք պրոֆեսիոնալ մարզիկների տարբեր հանցագործությունների մեղադրանքներ են առաջադրվել, և նրանք հաճախ հայտնվել են ճաղերի ետևում: Նրանցից շատերը ավելի հայտնի են իրենց քրեական կենսագրությամբ, քան մարզական հաջողություններով:

10. Օ. Ջեյ Սիմփսոն

OJ Simpson

1994 թ.-ին ֆուտբոլիստ Սիմփսոնը դատապարտվեց իր կնոջ` Նիկոլ Բրաուն Սիմփսոնի և նրա հնարավոր սիրեկանի` Ռոնալդ Գոլդմանի սպանության մեղադրանքով: Նրան հարկադրեցին վճարել $33.5 միլիոն դոլար: Նա նաև մեղադրվել է թալանի և մարդկանց առևանգման մեջ: Սիմփսոնին դատապարտեցին 33 տարվա ազատազրկման:  

 

 


 

 

9. Մայք Դենթոն

mike-danton

2004 թ.-ին Մայք Դենթոնը հիանալի արդյունքներ ցույց տվեց Հոկեյի ազգային լիգայում: Ողջ խաղային սեզոնի ընթացքում նա հավաքեց 12 միավոր: Սեզոնի ավարտին մի քանի օր էր մնացել, երբ նա ձերբակալվեց Դեյվիդ Ֆրոստին սպանելու համար մարդասպան վարձելու մեղադրանքով: Հենց այստեղ էլ ամեն ինչ բարդանում է: Պարզվեց, որ վարձու մարդասպանը ոստիկան էր, իսկ Մայք Դենթոնը դատապարտվեց 90 ամսվա ազատազրկման` մարդասպանության ծրագիր մշակելու համար: Դատավարության ընթացքում հակասական տվյալներ ջրի երես դուրս եկան: Դրանց մի մասը վկայում էր այն մասին, որ Դենթոնը վարձել է մարդասպանին Դեյվիդ Ֆրոստին սպանելու համար, իսկ մյուս մասով էլ հաստատվում էր այն վարկածը, որ Դենթոնը մարդասպանին վարձել էր իր հորը սպանելու համար: Երկու տարի անց սեռական շահագործման մեղադրանք ներկայացվեց Դեյվիդ Ֆրոստի նկատմամբ, սակայն նա հետագայում արդարացվեց: Այս պատմությունից հետո Դենթոնը շարունակեց իր սպորտային կարիերան Եվրոպայում: Այնտեղ ևս մի տարօրինակ պատահար գրանցվեց: Դենթոնն այնտեղ փրկեց իր թիմակիցներից մեկի կյանքը, ով գլուխը հարվածել էր սառույցին և ցնցում էր ստացել: Նա ասաց, որ ինքը բանտում է ձեռք բերել արագ կողմնորոշվելու և անհապաղ գործողությունների անցնելու կարողությունները, որոնց շնորհիվ էլ իրեն հաջողվել է փրկել թիմակցին:

8. Դենի Հիթլի

 

Մինչև 2003 թ.-ի Հոկեյի ազգային լիգայի խաղերի սեզոնի մեկնարկը թիմակիցներ Դենի Հիթլին և Դեն Սնայդերը սպորտի բնագավառի աստղեր էին: Մի երեկո նրանք մեքենայով շրջելու դուրս եկան: Մեքենայի ղեկին Հիթլին էր: Մեքենան սլանում էր ժամում 20-50 մղոն արագությամբ, մինչդեռ թույլատրելի արագությունը ժամում 35 մղոնն էր: Արագության չարաշահման հետևանքով տեղի ունեցավ ավտովթար, որի արդյունքում Հիթլին ծանր վնասվածքներ ստացավ, իսկ Սնայդերը մահացավ: Հիթլին դատապարտվեց սպանություն կատարելու և մեքենայի թույլատրելի արագությունը գերազանցելու համար:  Նրան ազատազրկման չդատապարտեցին, այլ պայմանական դատապատիժ և տուգանք նշանակեցին: Հիթլիին նաև կարգադրեցին 150 ելույթներ ունենալ թույլատրելի արագության գերազանցման վտանգների մասին: Հիթլին այս պատահարից հետո վերադարձավ Հոկեյի ազգային լիգա, որտեղ էլ նա խաղում է մինչ օրս:

7. Նավջոտ Սինգ Սիդհու

Navjot Singh Sidhu at IPL Extra Innings (196615) size:1280x1024

Սիդհուն Փենջաբի կրիկետի թիմի պրոֆեսիոնալ խաղացող էր 1981-2000 թթ.: Նա նաև տարբեր միջազգային մրցույթների ներկայացրել է իր ազգային թիմը: 1988 թ.-ին Սիդհուն մեքենայից դուրս էր քաշել մի մարդու և ծեծի ենթարկել նրան: Հետագայում զոհը մահացել էր: 2006 թ.-ին` պատահարից 18 տարի անց, Սիդհուն մեղավոր ճանաչվեց և դատապարտվեց երեք տարվա ազատազրկման: Ըստ երևույթին, Հնդկաստանում դատավարությունները դանդաղ են ընթանում: Դատավճիռը բողոքարկվեց Հնդկաստանի գերագույն դատարանում, սակայն պատիժն անփոփոխ մնաց:   

6. Կառլոս Մոնսոն

1970-1977 թթ.-ին Մոնսոնը բռնցքամարտի աշխարհի չեմպիոն էր: Իր հայրենի Արգենտինայում նա հայտնի էր նաև ռինգից դուրս արված իր «քաջագործությունների» համար:  Նա մեղադրվում էր հարձակում գործելու և ընտանեկան բռնության մեջ: 1988 թ.-ին Կառլոսն իր սիրուհուն պատշգամբի երկրորդ հարկից վար էր նետել, ինչի հետևանքով նա մահացել էր: Նա մեղավոր ճանաչվեց մարդասպանության մեջ և դատապարտվեց 11 տարվա ազատազրկման: Կառլոսը մահացավ ճանապարհատրանսպորտային պատահարից:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


5. Ջեյսոն Վիլյամս

Jayson Williams Hospitalized,

2002 թ.-ին NBA-ի բասկետբոլիստ Ջեյսոն Վիլյամսը շրջում էր իր լիմուզինի վարորդի հետ: Այդ ժամանակ նրա մոտ փամփուշտներով լիցքավորված հրացան կար: Դրանից հետո կատարվածի մասին հակասական տեղեկություններ կան, սակայն փաստն այն է, որ վարորդի վրա կրակոց է արձակվել, և նա մահացել է: Ջեյսոն Վիլյամսին մեղադրանք առաջադրվեց չկանխամտածված սպանություն գործելու համար:

 

 

 

 

 

 

4. Ռոբերտ Ռոզիեր

Robert-Rozier

Ռոզիերը հասցրեց 6 ֆուտբոլային խաղի մասնակցել նախքան ամերիկյան ֆուտբոլի ազգային հավաքականից դուրս մնալը: Երեք տարի անց նա միացավ «Եղբայրություն» (Brotherhood) անունը կրող հանցավոր խմբին: 1986 թ.-ին նրան մեղադրանք առաջադրվեց մի կովկասցու սպանության համար: Նա դատապարտվեց 22 տարվա ազատազրկման, սակայն կրեց միայն 10 տարվա ազատազրկման պատիժը: Այս համեմատաբար թեթև դատավճիռը կայացվեց այն պատճառով, որ նա համագործակցում էր պատկան մարմինների հետ` վկայություն տալով «Եղբայրության» դեմ:

3. Միշել Վիք

[IMG]

Վիքը մի մարզիկ է, ով մարզական գործունեությունից զատ հայտնի է նաև դատական համակարգի հետ ունեցած իր անախորժություններով: Այսպես, օրինակ` 2007 թ.-ին Վիքին մեղադրանք առաջադրվեց փողոցային շներին սպանելու համար: Վիքը միայնակ չէր սպանել շներին, նրա հետ ևս մի քանի հոգի էին եղել: Նա երկու տարվա ազատազրկման դատապարտվեց, ինչպես նաև ստիպված եղավ որոշակի տուգանք մուծել: 2009 թ.-ին Վիքը վերադարձավ սպորտային ասպարեզ և միացավ «Ֆիլադելֆիայի արծիվներ» թիմին:

 2. Ռա Քարութ

rae_carruth

1997 թ.-ին Քարութը մասնակցել է ամերիկյան ֆուտբոլի միայն 22 խաղի: Նա չհասցրեց մասնակցել մնացած խաղերին, քանզի նրա նկատմամբ քրեական գործ հարուցվեց: Նրան միանգամից երկու մեղադրանք էր առաջադրվել, առաջինը` սպանություն պլանավորելու, երկրորդն էլ` սպանություն գործելու մեղադրանք: Ասում էին, որ նա սպանել է իր զուգընկերուհուն` Չերիկա Ադամսին, ով իրենից երեխայի էր սպասում: Դատավարության ընթացքում հաստատվեց, որ Քարութն էր ծրագրել սպանությունը, սակայն անմիջականորեն չէր իրականացրել այն: Նա դատապարտվեց 291 ամսվա ազատազրկման, իսկ այն մարդը, ով կրակել էր հղի կնոջ վրա, դատապարտվեց 40 տարվա ազատազրկման: Այս պատմության միակ մխիթարական բանն այն է, որ երեխան ողջ էր մնացել: Նա ծնվեց կեսարյան հատումով, և նրա ծնունդը այս ողջ ողբերգական պատմության միակ լուսավոր կետն է:

1. Ռեյ Լյուիս  

ray-lewis

Ռեյ Լյուիսը հայտնի կիսապաշտպան էր: Խաղերից մեկի ավարտից հետո խնջույք էր կազմակերպվել: Խնջույքի ժամանակ նա և իր մի քանի ընկերները վեճի էին բռնվել երկու մարդու հետ: Վեճի արդյունքում այդ երկու մարդիկ սպանվել էին: Լյուիսի ասելով` նա իր երկու ընկերների հետ էր սպանել նրանց, սակայն հետաքննության արդյունքում պարզ դարձավ, որ իր երկու ընկերները մեղք չունեին կատարված սպանության մեջ: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել