Emedia.am-ը գրում է.
Համաձայն չինական աղբյուրների՝ երաժշտական խմբի ղեկավարն ու երգչուհին ձերբակալվել էին օգոստոսի 17-ին՝ պոռնոգրաֆիայի մասին օրենքի խախտման համար, և գնդակահարվել երեք օր անց:
Այս պատժի զոհ են դարձել նաև Wangjaesan խմբի կատարողներ ու պարողներ: Նրանց մեղադրել էին իբրև թե Չինաստանում պոռնոգրաֆիական ձայնագրություներն վաճառելու մեջ: Բացի այդ՝ որոշ մեղադրյալների մոտ հայտնաբերվել է Աստվածաշունչ, իսկ նրանց հետ վարվել են այնպես, ինչպես քաղբանտարկյալների հետ:
Կիմ Չեն Ինը հանդիպել է Խյոն Սոն Վոլին մոտ 10 տարի առաջ: Ավելի ուշ նրա հայրը՝ Կիմ Չեն Իրը ստիպեց որդուն դադարեցնել հարաբերությունները սիրուհու հետ, և երգչուհին ամուսնացավ այլ տղամարդու՝ զինվորականի հետ: Այդ ժամանակներից շշուկներ էին տարածվում, որ զույգը շարունակում է պահպանել ռոմանտիկ հարաբերությունները:
Կիմ Չեն Ինի ներկայիս կինը՝ Լի Սոլ Յուն նույնպես այդ նույն նվագախմբի երգչուհի էր: Պարզ չէ՝ կապ ունի նա արդյոք այս իրադարձության հետ:

Մեղադրյալներին գնդակահարել են: Դատավճիռն ի կատար է ածվել մյուս երաժիշտների ու նրանց ընտանիքների անգամների աչքի առաջ. վերջիններիս ուղարկել են ճամբարներ: