Հաճախ Հռոմի և Հունաստանի անտիկ քաղաքակրթությունների մասին փաստերը նախքան հասարակությանը ներկայացնելը պատշաճ կերպով չեն ստուգվում և չափազանցվում են` ավելի պատկերավոր ներկայացնելու համար: Դա նույնն է, որ ապագա սերունդները դատեն մեր դարաշրջանի մասին կոմիքսներով և սուպերհերոսների մասին ֆիլմերով:  

 

1. Խելահեղ օրգիաներ և այլասերություն  

 5 нелепых мифов об античных цивилизациях, в которые все верят

Շատերը կարծում են, որ Հին Հռոմում մարդիկ վատնում էին իրենց ժամանակը միայն պատերազմների և զվարճանքների մեջ, իսկ վերջիններիս ժամանակ էլ օրգիաներ էին կազմակերպում: Բայց այս վարկածը բավականին չափազանցված է:

Կազմակերպվող զվարճանքների մասին մենք, որպես կանոն, իմացել ենք հասարակ բնակիչներից, որոնց չէր թուլատրվում մասնակցել խրախճանքներին, կամ «մասնակիցների» պատմածներից:

Հռոմի աղքատ բնակիչները բավականին ողջախոհ էին իրենց ինտիմ կյանքի կազմակերպման հարցում: Նրանք սիրով էին զբաղվում միայն գիշերները, մթության մեջ և գրեթե առանց մերկանալու: Իհարկե, հարուստները երբեմն տրվում էին կրքին հենց սպասավորների աչքի առաջ, քանի որ նրանց բանի տեղ չէին դնում և ոչնչով չէին տարբերում կահույքից:

Ո՞մ էր ձեռնտու սեռական այլասերությունների մասին խոսակցություններ տարածելը: Ամեն ինչ շատ հեշտ է՝ քրիստոնյաներին: Նոր կրոնի հետևորդները ցանկանում էին այդպես վարկաբեկել հռոմեական հասարակությունը և այդ ամենը բավականին չափազանցնում էին:

 

2. Հռոմեացիները սպիտակադեմ եվրոպացիներ էին  

 5 нелепых мифов об античных цивилизациях, в которые все верят

Եթե Ձեզ խնդրեն պատկերացնել տիպիկ հռոմեացու, արդյունքը կլինի հետևյալը` սպիտակամորթ թիկնեղ տղամարդ` եվրոպական տիպի սաղավարտով, կարմիր մազերով, հենց այդպես են նրանց պատկերում ժամանակակից գեղարվեստական ֆիլմերում:  

Եթե ուշադրություն դարձնենք, թե Հին աշխարհի քարտեզի վրա ինչ դիրք է զբաղեցնում Հռոմեական կայսրությունը, ապա պարզ կդառնա, որ անտիկ մարդկանց արտաքին տեսքը պետք է որ շատ հեռու լիներ «եվրոպացու» արտաքինից: Հսկայական էթնիկական խառնարանում «եփվում էին» Հյուսիսային Աֆրիկայի և Արևմտյան Ասիայի ժողովուրդները, հրեաները, հույները, հռոմեացիները և շատ այլ փոքր ցեղեր:  

Ընդ որում, հռոմեացի զավթիչները երբեք չէին ստիպում ժողովուրդներին հրաժարվել իրենց ավադույթներից, կրոնից կամ լեզվից: Կայսրության բնակիչների հանդուրժողականության մասին է վկայում այն փաստը, որ առնվազն երկու կառավարիչներ եղել են ազգությամբ Հյուսիսային Աֆրիկայից՝ Լուցիուս Սեպտիմուս Սեվերուսը (ծնվել էր Լեպտիս-Մագնեում՝ ժամանակակից Լիվայի տարածքում, իշխել է 193-211թթ.), Մարկուս Օպպելիուս Մակրիուսը (ծնվել էր Ալժիրում, իշխել էր 217-218թթ.):

Կայսրությունը ճկուն քաղաքականություն էր վարում կելտերի, հրեաների, մավրերի և գալլերի հանդեպ: Նրանց համար կարևոր էր, որպեսզի նրանք կանոնավոր կերպով մուծեին հարկերը, հետևեին հռոմեական կանոններին և ծառայեին հռոմեական բանակում:

 

3. Կոլիզեյում քրիստոնյաներին կերակրում էին վայրի կենդանիներին  

 5 нелепых мифов об античных цивилизациях, в которые все верят

Կարծիք կա, որ հռոմեական վերնախավը պարբերաբար կազմակերպում էր արյունալի ներկայացումներ: Ինչքան էլ սարսափելի չլինեն այդ տեղեկությունները, ոչ մի փաստացի գրանցված ապացույց չկա: Օրինակ` Ներոնի կողմից քրիստոնյաների հետապնդման ժամանակ Կոլիզեյն անգամ չէր էլ կառուցվել, իսկ նրա կառուցման ավարտից հետո կրոնական ճնշումների քաղաքականությունը դադարեցվել էր:

Բայց ո՞ւր մնացին տառապյալների կերպարները, որոնց գցում էին վայրի կենդանիների առջև հանդիսատեսի զվարճանքի համար: Այս «վախեցնող պատմությունները» նույնպես քրիստոնյա գրողների հորինվածքներն են:

2-րդ դարում մեծ հեղինակություն էին ստացել հավատքի համար նահատակվածների մասին հերոսական պատմությունները, որոնց անսիրտ կեսարները գցում էին սոված առյուծների առջև, կտտանքների ենթարկում, որպեսզի նրանք դավանափոխ լինեին:

 

4. Հին օլիմպիական խաղերը արդար էին  

 5 нелепых мифов об античных цивилизациях, в которые все верят

Ինչպես հայտնի է, հիմա օլիմպիական խաղերը մեծ դժվարությամբ կարգավորվող միջոցառումներ են, որտեղ իրենց տեղն ունեն գովազդը, բյուրոկրատիան, կաշառակերությունը և շատ այլ երևույթներ, որոնք չեն համապատասխանում հին օլիմպիացիների մրցակցային ոգուն, մինչդեռ 2000 տարի առաջ ամեն ինչ արդար էր:

Եթե միայն! Խաբեությունը, կաշառակերությունը միշտ ուղեկցել են օլիմպիադաներին դրանց առաջացման հենց սկզբից: Բացի այդ մարզիկները չէին պայքարում բացարձակապես միայն գաղափարի համար: Օլիմպիական փառքը միշտ ուղեկցվում էր մեծ վարձատրությամբ, մթերքների ցմահ ապահովմամբ: Հին սպորտի «աստղերը» կարող էին մեկ օրվա ընթացքում այնքան գումար վաստակել, որը համապատասխանում էր հասարակ զինվորի տարեկան վաստակին:

Տարբեր դոպինգների ընդունումը նույնպես նորություն չէ: Դեռ հին ժամանակներում օգտագործում էին տարբեր տիպի նյութեր, խոտաբույսեր և նույնիսկ ալկոհոլային խմիչքներ: Քանի որ խաբեության բացահայտումը շատ խիստ էր պատժվում (մահապատժից մինչև ցմահ որակազրկում), հարցի` կաշառքով լուծումը չէին արհամարհում ո՛չ մասնակիցները, ո՛չ էլ դատավորները:

5. Հին Հունաստանը ամբողջ աշխարհի գիտական կենտրոնն էր  

5 нелепых мифов об античных цивилизациях, в которые все верят

Հին Հռոմը միշտ նկարագրվում է որպես մեղսավոր մի վայր, որտեղ թագավորում էին այլասերությունը և դաժանությունը: Ուրիշ բան անտիկ Հունաստանը. շատերը պատկերացնում են, որ եթե փողոց դուրս գայիր, ապա կտեսնեիր Արիստոտելին, Պլատոնին, Դիոգենես Սինոպացուն կամ մեկ այլ հանճարեղ մարդու, և իսկապես, այդ դարաշրջանը հիմա թվում է Ոսկե Դար:  

Բայց եկեք չմոռանանք, որ Հունաստանը նույնիսկ երկիր չէր` այդ բառի ամբողջ իմաստով. այն բաղկացած էր բազմաթիվ իրար հետ պայքարող քաղաք-պոլիսներից, որոնցից յուրաքանչյուրն անկախություն էր ուզում: Յուրաքանչյուր շրջան իր օրենքները, կառավարությունը, կրոնը, սովորույթներն ուներ, ոչ ոք իրեն հույն չէր համարում, յուրաքանչյուրն իր քաղաքի հայրենասերն էր, ընդ որում վերոհիշյալ գիտնականներից շատերը դարձել են այդ անվերջ պայքարների զոհը:

Բացի այդ` ազատության մասին բոլոր օրենքների հետ մեկտեղ հույների մոտ ստրկատիրական կարգեր էին, որը ոչ մեկին չէր անհանգստացնում: Ամենից շատ ստրուկներ կային  «դեմոկրատական» Աթենքում, որտեղ  «ժողովրդի իշխանությունը» շարունակվում էր մոտ 200 տարի: Յուրաքանչյուր նորընտիր կառավարիչ փորձում էր լինել միակ առաջնորդը և ինչքան հնարավոր է մեկուսացնել հասարակությանը կառավարությունից:

Պրոգրեսիվ գիտական հայացքները տարածված չէին հույների մոտ: Գրագետ էր միայն բնակչության 5%-ը: Հույների մեծ մասը հովիվներ կամ գյուղատնտեսներ էին, ովքեր չէին լքում իրենց քաղաքները, նրանց չէին հետաքրքրում թատրոնը, գրականությունը կամ բարձր մաթեմատիկան: Կային ավելի կարևոր հարցեր: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել