1200-1400 գ հավի միսը (ես բդիկներով եմ պատրաստել) լվանալ, չորացնել, աղ ու սև պղպեղ անել, լավ թավալել ալյուրի մեջ, տապակել մինչև կարմրելը, հանել տապակից, դնել մի կողմ: 1 հատ քաղցր պղպեղը, 1 գլուխ սոխը, 3 պճեղ սխտորը կտրատել, կաթսայի մեջ տապակել (ցանկալի է կաթսան հաստ պատեր ու հատակ ունենա, որ տապակվելիս ոչինչ չայրվի) մինչև փափկելը, ավելացնել 3/4 բաժակ սպիտակ չոր գինի, եփել մոտ 5 րոպե, ավեացնել 3/4 բաժակ հավի կամ բանջարեղենային արգանակ, 500 գ մաքրած, կտրատած լոլիկ (կարելի է օգտագործել պահածոյացված լոլիկ առանց հավելումների սեփական հյութի մեջ), 1 թ. գդալ չորացրած օրեգանո կամ ուրց, աղ, սև պղպեղ, տապակված հավի միսը տեղափոխել սոուսի մեջ, հենց սկսի եռալ, ցածրացնել կրակը և եփել մոտ կես ժամ, մինչև հավի պատրաստ լինելը: Եթե սոուսն այդ ընթացքում չի պնդանում, հավի միսը հանել և թողնել, որ սոուսը եռա, մինչև որոշակի թանձրության հասնելը: Մատուցել ցանկացած փլավի հետ: Բարի ախորժակ :)