Թուրք-ադրբեջանական ահաբեկչական ստորաբաժանումները Արցախի Հանրապետությունում վերսկսել են սադրանքները Արցախի պաշտպանության բանակի և ՌԴ Խաղաղապահ ուժերի դեմ։
Օկուպանտների քարոզչությունը հայտնում է, որ Արցախի Պաշտպանության բանակն ինժեներական աշխատանքներ է իրականացրել Իվանյանի (նախկին Խոջալուի) շրջանում դիրքերի ամրապնդման ուղղությամբ։ Նախազգուշական կրակ է բացվել արցախցի զինծառայողների ուղղությամբ, որից հետո դեպքի վայր են ժամանել ռուս խաղաղապահները և արցախցի զինվորականները շարունակել են պաշտպանական դիրքերի զինումը։
Իհարկե, հակառակորդի ռեսուրսներից ստացված տեղեկատվությունը լրացուցիչ ստուգման կարիք ունի, սակայն թուրք օկուպանտների շնագայլի ոռնոցը երկու նպատակ ունի․ Մի կողմից՝ աջակցել Արցախում ռազմական հիստերիա ներմղելու միտումին, մյուս կողմից՝ վարկաբեկել Արցախում ռուս խաղաղապահներին։
Իրավիճակը սրելու որոշումը կայացրել է անձամբ քոչվոր թյուրքական ցեղերի առաջնորդ Իլհամ Ալիևը, ով օրեր առաջ պահանջել է զինաթափել Արցախի ՊԲ-ն և ռուս խաղաղապահներին մեղադրել է անգործության մեջ։
Պետք է հասկանալ, որ թուրք-ադրբեջանական տանդեմի Արցախը կործանելու և արցախահայությանը տեղահանելու/ոչնչացնելու ռազմավարական խնդիրը շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի քաղաքական օրակարգում։
Ավելորդ չի լինի հիշեցնել, որ Արցախի կործանումով ո՛չ թուրքերն, ո՛չ ադրբեջանցիները չեն բավարարվի, և տարածաշրջանի հայաթափման թուրք-ադրբեջանական հայեցակարգի համաձայն՝ նրանց հաջորդ քայլը լինելու է Հայաստանի Հանրապետության տնտեսական և ռազմական կենտրոնացված էքսպանսիան։ Հայաստանի տնտեսության ոչնչացումը կիրականացվի թուրքերի կողմից, իսկ ռազմական բաղադրիչը (Հայաստանի օկուպացիայի շարունակությունը) կիրականացնեն ադրբեջանական ահաբեկչական զորքերը։
Առանձին պետք է ընդգծել, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների (իբր) «խաղաղության դարաշրջան» բացելու քաղաքականությունը լիովին համահունչ է թուրք-ադրբեջանական տանդեմի վերոնշյալ ծրագրերին և փաստացի հակասում է Հայաստանի կենսական շահերին, քանի որ երկար սպասված խաղաղության փոխարեն գեներացնում է էկզիստենցիալ բնույթի ռիսկեր Հայաստանի համար։
...
Եվս մեկ անգամ կրկնում ենք, որ տեղեկությունը լրացուցիչ ստուգման կարիք ունի, բայց արդեն պարզ է, որ թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակելու է կտրուկ ավելացնել սադրանքները Արցախի և Հայաստանի օկուպացված տարածքներում։
Եվ ուրեմն հարցն այն է, թե որքանո՞վ ենք մենք պատրաստ իրավիճակի զարգացման ամենաբացասական սցենարին։
Իմ կարծիքով՝ առայժմ ոչ մի կերպ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել