Հարց՝

Ես 25 տարեկան տղա եմ: 20 տարեկանում առաջին անգամ ընկերոջս հետ գնացինք մարմնավաճառի մոտ… Ես առաջինը մտա նրա մոտ, սակայն անդամս չլարվեց,  մի քանի անգամ փորձելուց հետո էլի չստացվեց, ու ես դուրս եկա: Դրանից հետո ինքս շատ եմ ինձնից ամաչում: Ընկերս սկսեց ինձ ձեռք առնել և ասեց, որ ես արվամոլ եմ: Հետո մի քանի ամիս հետո էլի մի անգամ փորձեցի, դարձյալ չստացվեց, բայց այդ մարմանավաճառը այնպես արեց, որ ամեն ինչ ստացվեց: Ես ուզում եմ իմանալ՝ ինչ անեմ, որ այդ ամոթ վիճակի մեջ չընկնեմ, ու կարող եք ասել՝ ոնց են արվամոլ լինում, ես շատ եմ նեղվում, երբ իմ մասին այդպիսի բաներ եմ մտածում:


Հարցին պատասխանում է բժիշկ-սեքսոպաթոլոգ, դոցենտ, ԵՊԲՀ սեքսոպաթոլոգիայի ամբիոնի վարիչ, սեքսոպաթոլոգիայի համալսարանական կլինիկայի ղեկավար Սևադա Հակոբյանը.


Այս երևույթը իհարկե որևէ կապ չունի հոմոսեքսուալության  հետ,  էրեկցիայի սիտուացիոն (իրավիճակային)  խանգարում կարող է լինել ցանկացած տղամարդու մոտ, տարբեր իրավիճակներում: Ցանկալի է, որ սեռական կյանքը լինի ստաբիլ զուգընկերուհու հետ, կամ ամուսնական հարաբերություններ ձևավորված լինեն, և կրի ռեգուլյար բնույթ, միայն այդ պարագայում կարելի է դատողություններ կատարել սեքսուալ խնդիրների առկայության կամ բացակայության մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել