1in.am-ը գրում է.
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի ոստիկանությունը ձերբակալել է 19-ամյա երգիչ Ջասթին Բիբերին նրա տան մոտակայքում՝ առանց վարորդական արտոնագրի մեքենա վարելու համար: Այս մասին հաղորդում է GMA News-ը:
Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կանգնեցրել են Ferrari ավտոմեքենան, երբ Բիբերն անցել է լուսարձակի արգելող նշանի տակ:
Ավելի ուշ նրանք բացահայտել են, որ երգիչը չունի Կալիֆոռնիայում տրանսպորտային միջոց վարելու արտոնագիր: Բիբերը նոր տուն է տեղափոխվել հունիսի վերջին:
Նահանգի օրենքներով՝ տեղափոխումից հետ 10 օր օրվա ընթացքում նա պետք է ձևակերպեր վարորդական իրավունքը:
Սա առաջին դեպքը չէ, երբ երիտասարդ երգիչը խախտում է ճանապարհատրանսպորտային կանոնները: Ավելի վաղ նրա հարևանները դիմել էին ոստիկանություն՝ բողոքելով, որ Բիբերը թաղամասում մեքենան չափազանց արագ է վարում: