Մամուլը գրում է, որ իշխանությունները որոշել են հիմա էլ Տիգրան Մուկուչյանի «գլուխն ուտել»՝ ԿԸՀ նախագահի պաշտոնի համար պատրաստելով նվիրյալ ՔՊ-ական, տխրահռչակ իրավաբան Հովակիմյան Վահագին:

Հաշվի առնելով այն, որ ոչ վաղ անցյալում «ինֆարկտ» տարած Մուկուչյանը, որ բավական հնամենի մեկն է այդ պաշտոնում, այնքան էլ վատ չի կատարել իր ֆունկցիաները՝ բավարարելով Նիկոլի քմահաճույքները, նրան ֆուկ անելը կարող է ոմանց տարօրինակ թվալ, սակայն փաստը մնում է այն, որ տասնամյակների ընթացքում առաջին անգամ Հայաստանն ունենալու է կուսակցական ԿԸՀ նախագահ, ինչը, փաստորեն, ամբողջությամբ հակասում է «ժողովրդավարության բաստիոն»-ը բերաններում ծամոն դարձրած իշխող ուժի կողմից հռչակված արժեհամակարգին:

Բայց ո՞ւմ է հուզելու, թե հայաստանյան ԿԸՀ-ի նախագահն ով է լինելու, Հովակիմյան Վահա՞գը, թե՞ Վահագն Հովակիմյանը: Ուզում է Նիկոլը ԿԸՀ-ում պոլի փետ էլ դնի, ոչ ոք մի ծպտուն անգամ չի հանելու: Իսկ թե ինչու է հենց հիմա Նիկոլին պետք ՔՊ-ական պոլի փետ՝ ԿԸՀ-ում, դժվար չէ կռահել. մարդիկ տոտալ վերահսկողության տակ են վերցնում հայկական պետության ամեն մի անկյունակը, իսկ դա անելու համար հարկավոր է լինելու խղճի ու անցյալի հետ «պրոբլեմ չունեցող» մեկը, որ տոկոս խփի այնքան, որքան Նիկոլի սիրտը կուզի:
Մուկուչյանը հիվանդ մարդ է, սիրտը չդիմացավ ՔՊ-ական կեղծիքներին…
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել