Երեկ Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին իր մոտ էր կանչել ՌԴ և Թուրքիայի ղեկավարներին ու փաստացի մատ էր թափ տվել, ասելով, որ չի հանդուրժի Հայաստանի սահմանների փոփոխությունը: Սա դիպլոմատիկ լեզվից թարգմանաբար նշանակում է՝ մոռացե´ք «զանգեզուրյան միջանցքի» մասին: Սա բնականաբար շատ դառը կուտ էր Հայաստանում ապրող ռուսական գործակալական ցանցի համար, ինչն էլ ակնհայտ դարձավ իրենց ֆեյսբուքյան ջղաձգումներից, սակայն խնդրի խորքային դրդապատճառներին ոչ մեկ չի անդրադառնում:
Զանգեզուրյան միջանցքը պետք է ռուս-թուրքական դաշինքին, որպեսզի արևմուտքի հետ թուրքիայի հավանական բախման դեպքում Ռուսաստանը կարողանա Թուրքիայի հետ ցամաքային կապ ունենալ: Բուն բախման հավանականությունը նորից կտրուկ աճել է: Թեպետ սկանդինավյան երկրները խոստացել էին Թուրքիային արտահանձնել 2016-ի տապալված հեղաշրջման կազմակերպիչներին, Շվեդիայի գերագույն դատարանն արգելք է դրել արտահանձման վրա: Նույն ժամանակահատվածում ԱՄՆ-ն խոստացել էր Թուրքիայի վրայից հանել ռազմական տեխնիկան չմատակարարելու պատժամիջոցները, սակայն իբր թե հունական լոբիստների ճնշման ներքո այդ պատժամիջոցներն էլ փաստացի հանել «չհաջողվեց»:
Այս ամենին զուգահեռ ընթանում են իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները, որտեղ կարծես թե միայն մեկ խնդրահարույց կետ է մնացել: Իրանը պահանջում է ԱՄՆ-ից հեռացնել Հեղափոխության Պահապանների Կորպուսը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից, ԱՄՆ-ն էլ կտրականապես հրաժարվում է, ու կարծես թե բանակցությունները տապալվում են: Սակայն Իրանի ներսում կա խոսակցություն, որ Պահապանների կորպուսը կմիացնեն Պաշտպանության Նախարարությանը ու, թեպետ դա ազդեցության լուրջ նվազում կնշանակի կորպուսի հրամանատարների համար, բայց նաև կլուծի, արևմուտքի հետ կռվախնձոր դարձած, հարցը: Իրանը այս պահին արևմուտքի համար շատ կարևոր դաշնակից կարա դառնա` ոչ միայն Կովկասում զսպող ուժ լինելու առումով, այլ նաև Մերձավոր Արևելքում, օրինակ, սաուդիտներին «դաստիարակելու» ու Իսրայելի ախորժակները փոքրացնելու համար, չհաշված այն փաստը, որ Իրանը էական ազդեցություն կարա ունենա նավթի գների անկման վրա:
Արևմուտքը շատ հստակ իրագործում է Չինաստանը Եվրոպայից կտրելու իր ծրագիրը: Ռուսաստանով Եվրոպա մտնելու ճանապարհ Չինաստանն այլևս չունի, մնում է Թուրքիայի հարցը լուծեն և Չինաստան-Ամերիկա հակամարտությունը կսահմանափակվի միայն Մալակկայի նեղուցով, որտեղ գործի կանցնի աշխարհի հզորագույն նավատորմը:
Հ.Գ. Բայդենի այցը Մերձավոր Արևելք պայմանավորված էր այս ծրագրի` վերջին շտրիխները տալով: Իմիջիայլոց Իսրայելում նա այցելել է Երուսաղեմի Հայոց Պատրիարքություն ու հանդիպել ղեկավարի հետ, որից հետո Հայաստան է ժամանել ԿՀՎ ղեկավարը, իսկ դրա հաջորդ օրը հայտնի դարձավ, որ ԱՄՆ է մեկնում հայոց հայրապետը: Կաթողիկոսի շրջագայության մասին բավականին հեգնական հոդված գրեց, մեր բոլորիս կողմից արդեն «սիրված», Գռռռռապարակ օռատեռտը:
Հ.Հ.Գ. Խոմենեին նաև արգելեց Թուրքիային մտնել Սիրիա և հրաժարվեց ԱԹՍ-ներ վաճառել Մոսկվային:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/permalink.php?story_fbid=pfbid02Lq5FZJ9HcNdPQzmq6W8YvGX11SJKTKPPMFUyxtjd8tto8j8avWNNURwA5tsLF9P6l&id=100068057050755
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել